Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինական ընդդիմությունն այնքան ուժեղ չէ, որ կարողանա ստիպել իշխանություններին հրաժարական տալ

Հունվար 29,2014 13:46

Այսօր «Հայելի» ակումբում Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումներին անդրադառնալով՝ ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը նշեց, որ թեեւ շատերն իշխանությունների քայլերը գնահատեցին անտրամաբանական, բայց, այնուամենայնիվ՝ ընդդիմության կողմից լայնածավալ ճնշումը հասել էր լուրջ մի կետի, որն իշխանությունները չէին կարող անտեսել: «Յանուկովիչը, ըստ էության, գնաց բանակցությունների, եւ հասկանալի է, որ նա եւ իր թիմը հույս ունեն, թե բանակցությունների միջոցով կկարողանան չեզոքացնել ընդդիմության գործոնը, թուլացնել ճնշումը, փորձ կարվի նաեւ այնպես անել, որ պառակտում լինի ընդդիմադիր դաշտում»: Էդգար Վարդանյանի խոսքով`Յանուկովիչը Սերժ Սարգսյանի պես վարվեց, նա վերջին պահին հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ինչն էլ շարժեց Ուկրաինայի բնակչության զայրույթը:

Էդգար Վարդանյանը նաեւ նշեց, որ այն բանից հետո, երբ ժողովրդի ցասումը հանրահավաքների տեսքով, իշխանությունների կողմից արժանացավ ոչ համարժեք վերաբերմունքի` ավելի շատ մարդ բերեց փողոց. «Լեգիտիմության դեֆիցիտը ավելի խորացավ: Իրավիճակը թեժացավ: Սկզբից փողոց էին դուրս եկել անկուսակցականները ու նշվում էր, որ դա ընդհանուր քաղաքացիական պայքար է, հետո կուսակցականները համատեղեցին իրենց ջանքերը, կայացավ նրանց համագործակցությունը: Մայդանում կան շատ տարբեր մարդիկ, տարբեր կուսակցությունների, գաղափարախոսության, եւ նրանց մի մասը, ըստ էության չի ենթարկվում Մայդանը համակարգող մարմնին»:

Էդգար Վարդանյանը նշում է, որ, ընդհանուր առմամբ, կա համաժողովրդական ընդվզում եւ Ուկրաինան փաստացի այն փուլում է, որ հասարակության մի զգալի հատված հասել է որոշակի հաջողությունների, որ այդ կուրսը գնա դեպի Եվրոպա, սակայն այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ այդ ճանապարհը խոչընդոտող հատվածը դժվարություններ է ստեղծում:

«Ես չեմ համարում թե այսօր ընդդիմությունն այնքան ուժեղ է, որ կարող է ստիպել իշխանություններին հրաժարական տալ, գուցե վաղը այդպես լինի: Բայց այն իրավիճակը, որ կար, այլեւս դրան հնարավոր չէ վերադառնալ: Իշխանությունն այլեւս չի ունենա այն ուժը, լեգիտիմությունը, որն ուներ մինչ այս բողոքի ալիքի սկսումը: Բոլոր դեպքերում լարվածությունը մնալու է, պայքարը շարունակվելու, բայց չպետք է բացառել նաեւ այն, որ կկազմակերպվի համապետական գործադուլ ու ավելի լայն զանգվածներ կներառվեն այս շարժման մեջ, իրենց նպատակին հասնելու համար»,- ավելացրեց Էդգար Վարդանյանը:

Փորձագետ Շուշան Խաթլամաջյանի խոսքով էլ`մարդկանց հրապարակ հանելը եւ այն ինչ շարունակվում է շաբաթներ շարունակ, նշանակում է այս քաղաքական թիմն այլեւս անելիք չունի: «Մայդանը իր մեջ է քաշում տարբեր ուժերի, քաղաքացիների: Պարզ է, որ Մայդանը ղեկավարողների համար ցանկալի է, որ այն իր ուժը չկորցնի, իսկ իշխանական մեքենան ուզում է ցույց տալ, թե քաղաքականությունն այդպես չի արվում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031