Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Գույները չտարբերող ուժերն են նիհիլիստական տրամադրություններ ստեղծում»

Հունվար 29,2014 13:42

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր «Փաստարկ» ակումբում ասաց, որ իր համար անակնկալ չէր Սահմանադրական դատարանի որոշումը՝ կասեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը՝ մինչեւ դրա սահմանադրականությունը պարզելը: Սակայն միեւնույն ժամանակ նա վստահ է, որ կուտակային համակարգը գործելու է. «Բարեփոխումներն իրականանալու են, գաղափարը չի վերանայվում: Ամբողջ աշխարհն է գնում դրան, որովհետեւ ուրիշ ճանապարհ չկա: Նոր հեծանիվ չենք կարող հորինել: Հեծանիվն արդեն հորինված է եւ գործում է: Այսօրվա աշխատողը պիտի վաղվա իր կենսաթոշակի հարցը լուծի: Այլապես, եթե սերունդների համերաշխության սկզբունքը մնար, երբ աշխատողները հոգում են թոշակառուների հարցը, խնդիրների առաջ կկանգնենք, ինչպես Ֆրանսիան կանգնեց խնդիրների առաջ եւ ստիպված արաբական աշխարհից, Թուրքիայից, այլ երկրներից Ֆրանսիա լցված աշխատանքային ներգաղթյալների միջոցով լուծեց հարցը: Միակ խնդիրն այն է, որ կարիք ունենք ավելի բազմակողմանի ներկայացնելու իրողությունն ու արդյունքները»:

Պարոն Մինասյանը կարծում է, որ համակարգի եւ կուտակային ֆոնդերի կառավարիչների նկատմամբ անվստահությունը ստեղծում են որոշ ուժեր եւ անձինք, որոնք «սեւը սպիտակ են ներկայացնում, իսկ սպիտակը՝ սեւ», եւ զբաղված են «նիհիլիստական տրամադրություններ ստեղծելով»: Լրագրողների խնդրանքին՝ որոշակիացնել, թե ո՞ր ուժերին ի նկատի ունի, պարոն Մինասյանը մեկ այլ հանելուկ առաջադրեց՝ «ամեն տեղ էլ կան այդպիսի անձինք, որոնք գույները չեն տարբերում, եւ եթե ասեմ, որ միայն խորհրդարանական ուժերն են՝ միարժեք չի լինի պատասխանս»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031