Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության օրը լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտած, ոստիկաններին՝ լրագրողներին ներս չթողնելու ցուցումներ տված տղաներից մեկը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը 400 000 դրամանոց գործուղում է շահել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով (ԵԳԱԾ):
Նա այդ ծրագրի շրջանակներում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հաղթողներից է, մրցույթ, որը փաստորեն հաջորդել է տնտեսագիտական համալսարանում կայացած եւ լրագրողական կազմակերպությունների կողմից դատապարտված տհաճ միջադեպին:
Aravot.am-ը ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ, ԵԳԱԾ ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ սկզբունքով է Սեւակ Խաչատրյանի հայտը շահող ճանաչվել: «ՀՀ բուհերում եւ գիտական կենտրոններում աշխատող մինչեւ 35 տարեկան ցանկացած երիտասարդ, որն արտասահմանում միջազգային գիտաժողովին գիտական բանավոր զեկուցմամբ հանդես գալու հրավեր ունի, կարող է դիմել ծրագրին: Մենք նախապես մշակած չափանիշներով եւ բալային սանդղակով, որը հնարավորինս զերծ է պահում մեզ սուբյեկտիվ վերաբերմունքից, գնահատում ենք հայտը: Սեւակ Խաչատրյանը ՀՊՏՀ դասախոս է, գիտությունների թեկնածու, մինչեւ 35 տարեկան է, ուստի ծրագրից օգտվելու բոլոր հնարավորություններն ուներ: Հայտ է ներկայացրել մասնակցելու Դոնեցկի ազգային համալսարանում կազմակերպվելիք տնտեսագիտական գիտաժողովին: Նա ներկայացրել է պաշտոնական հրավերը, տեղեկանք աշխատավայրից, որ դասախոս է աշխատում, մնացած բոլոր փաստաթղթերը, լրացրել է հայտը եւ գնահատման չափանիշների համաձայն՝ իր հավաքած միավորը բավարարել էր, որպեսզի ֆինանսավորում ստանա»,-պարզաբանեց ԵԳԱԾ ղեկավար մարմնի պատասխանատուն:
Մեր դիտարկմանը, թե հնչել են առաջարկներ, որ երիտասարդ գիտնականին աջակցելուց առաջ պետք է հաշվի առնել նրա վարքագիծը եւ կերպարը, Կառլեն Խաչատրյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է այն առաջարկներին, որ արժեր էթիկայի հանձնաժողով ստեղծել, նորմեր եւ այլն, այդ պարագայում հարց է առաջանում՝ ո՞վ եւ ի՞նչ կերպ պետք է այս կամ այն երիտասարդ գիտնականի վարքը գնահատի: Տվյալ պարագայում միջադեպ է եղել, ԶԼՄ-ներով պտտվել է եւ նաեւ հանրային հնչեղությունն է պատճառը Սեւակ Խաչատրյանի՝ հայտի շահելու հետ կապված աղմուկի: Ենթադրենք X գիտնականը ինչ-որ ինստիտուտում ինչ-որ բան է անում, որի մասին, բացի ինստիտուտի մի քանի մարդուց, ոչ ոք չգիտի: Այդ դեպքում ի՞նչ անենք՝ վերադառնանք Սովետական Միություն, բնութագրե՞ր պահանջենք ղեկավարից, ստորադասից, կոլեգայից: Մի տեսակ իրատեսական չի այդ առաջարկը»,-ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ ԵԳԱԾ շրջանակներում Սեւակ Խաչատրյանին ճամփորդելու հնարավորության տրամադրումը հարուցել է նաեւ Ֆեյսբուքի որոշ օգտատերերի զայրույթը, որոնք իրենց տարակուսանքն են հայտնել այդ ծրագրի ֆեյսբուքյան էջում :
Նրանք իրենց մեկնաբանություններում Սեւակ Խաչատրյանին ընկալում են ոչ թե որպես գիտության հետ առնչություն ունեցող մեկը, այլ ավելի շատ կապում են Տարոն Մարգարյանի ատենախոսության օրը լրագրողներին խոչընդոտողի ու հայհոյաբերան ամբոխին ցուցումներ տվողի ու ԲՈՀ-ի պահանջները խախտողի:
Օգտատերերից մեկը մասնավորապես գրել էր, որ հարկ էր քննարկել Սևակ Խաչատրյանի նման անձանց ֆինանսավորելու հարցը: «Ես առաջարկում եմ, որ հենց գիտական չափորոշիչներով` գիտական գործունեության հիմնական սկզբունքները ոտնահարողներին պետք է արտաքսել գիտության ոլորտից։ Ընդհանրապես հասարակությունը պետք է մերժի նման մարդկանց։ Իսկ գիտական հանրությունը` առավել ևս։ Որովհետև նաև նրանց պատճառով է մեծապես ընկնում գիտության վարկանիշը: Եթե բարոյականությունն այստեղ չաշխատի` ուրեմն ԵԳԱԾ-ն արդեն վերածվել է կերակրատաշտակի»,-գրել էր մի երիտասարդ:
Դրան ի պատասխան՝ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատուներից Կառլեն Խաչատրյանը արձագանքել էր, թե այդպիսով իրենց մղում են սուբյեկտիվության, ապա հավելել. «Բոլոր անձանց, ովքեր տոգորված են մեր աշխատանքների արդյունավետությունը բարձրացնող առաջարկների ներկայացման ցանկությամբ, սիրով հրավիրում եմ մասնակցելու ԵԳԱԾ ղեկավար մարմնի նիստին և ներկայացնելու առաջարկներ»:
Մեկ ուրիշ ֆեյսբուքցի էլ Խաչատրյանին էր հարց ուղղել. «Ու ի՞նչ է դասավանդում գիտությունների թեկնածու, դասախոս, գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվող Սևակ Խաչատրյանը, թե ինչպե՞ս է պետք հայհոյել կանանց»:
Ըստ ՀՊՏՀ կայքի , Սեւակ Խաչատրյանը 3 գիտական հոդված ունի` նվիրված Հայաստանում երկրորդային ռեսուրսների օգտագործման տնտեսական մեխանիզմների կատարելագործմանը: Նա ՀՊՏՀ գիտական խորհրդի անդամ է, ՀՊՏՀ ռեկտոր, Տարոն Մարգարյանի գիտական ղեկավար, 014 խորհրդի անդամ Կորյուն Աթոյանի խորհրդական: Սեւակ Խաչատրյանը բազմաթիվ լուսանկարներ ունի երկրի բարձրագույն ղեկավարների հետ եւ վայելում է նրանց հովանավորությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Այդքան ծառայության դիմաց ընդամենը այդքան գումար են տվել: Քիչ չի՞: Գոնե քաղաքապեարանն էլ իր կողմից մի քիչ ծախսի փող տա, մարդը Դոնեցկ է հասնելու, փոքր քաղաք չի, ծախսելու շատ տեղեր կան, բա ինքը 1000 դոլլարանոց տղա յա՞:
Հանձինս ուռճացած ու կարիերիստ վերոհիշյալ ,,երիտասարդ ,, ,,գիտնականի,, ` միտումնավոր փոշիացվում և քամուն են տրվում գիտական, ֆինանսական, բարոյական բոլոր ռեսուրսները, որի արդյունքում էլ` երկիրը սովահարության են մատնել…
Տվյալ պարագայում ռեկտորն իր շուրջը ստեղծել է ժամանակի ոգուն հարիր ,,հավատարմության,, և ,,գաղափարական,, անվտանգության դաշտ, որի նպատակը վարչական
աթոռին երկար կառչած մնալն է և սեփական բարեկեցության երկարաժամկետ ապահովումը…
Վայ Աստված իմ….ինչ եք ուզում էս տղաներց:Չեք հոգնել ձեր անհաջողությունների համար բոլորին մեղադրելուց:Հանգիստ թողեք ապրի այս տղան…..Մարդուն չեք ճանաչում ու սարքում եք անմակարդակ հրեշ: Չի կարելի: Բավական է փնովեք,ձեր կյանքով ապրեք
Լրագրողների աշխատանքին խոչընդոտելն ու Տարոնի մոտ «ախրաննիկ» աշխատելը, բնականաբար, խոսում է նրա բարձր մակարդակի մասին:
Երկրի Նախագահը կասեր—-փաստաթղթերով ամեն ինչ ճիշտ է: Սա է մեր իրականությունը!!!!!!!!!!
Lilit Ես կայացած գիտնական եմ ինձ զգում, նաև ապահովված, երջանիկ մարդ եմ ինձ համարում, ուրախ եմ որ ՀՀ քաղքացի եմ, բայց կարծում եմ, որ ձեր նշած տղաները սրկա են և ոչնչի արժանի չեն, և պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեին ամենաքիչը, իսկ մնացածը բարոյական դաշտում պետք է լուծվեր, նրանց ժողովրդի նոռմալ հատվածը որպես սրիկաներ պետք է քննադատեր:
Արմեն ուրախ եմ ձեր՝կայացած գիտնական լինելու փաստի համար:Գիտեք,մի գուցե ես Ձեզ համար չոմ պատկանում ժողովրդի նորմալ հատվածին,քանզի ինձ համար նրանք բնավ սրիկաներ չեն: Եկեք չմոռանաք այդ օրը նաև լրագրողների լկտի պահվածքը: Ինչ խոսք,տղաները նույնպես սխալ են եղել,բայց այնուամենայնիվ դատապարտել և քարկոծել նրանց իրավունք չունենք: Իսկ արժանի և անարժանի մասին ինձ թվում է խոսել ավելորդ է,քանզի մարդիկ,ովքեր չեն կարողանում իրականացնել իրենց երազանքներն ու նպատակները,պարզ է,ու պետք է անարժան համարեն,այն մարդկանց,ովքեի անում են դա :
Հարգելի Lilit, Ձեր երկու մեկնաբանությունների մեջ էլ Դուք շեշտում եք այն միտքը, որ այդ պահապան տղաների նկատմամբ բացասական մեկնաբանություններ գրող մարդիկ չեն կարողանում իրականացնել իրենց երազանքներն ու նպատակները, և այդ պատճառով էլ հարձակվում են նրանց (այդ տղաների) վրա, ովքեր դա կարողանում են անել:
Կարող եք վերջապես հասկանալ, որ մեր մեկնաբանությունների հիմքում դա չի: ՀԱՎԱՏԱՐԻՄ ԼԻՆԵԼ, ՀԱՃՈՅԱՆԱԼ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻՆ ԵՎ ԿԱՏԱՐԵԼ ՆՐԱ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ – սա մենք չենք արել անգամ մեր դպրոցական տարիներին, ուր թե մնաց ուսանող կամ դասախոս լինելու դեպքում դա անեինք: Եվ զարմանում եմ, որ Դուք առաջին պլան եք մղում միայն նպատակին հասնելը, և թե ինչ գնով մարդը դրան հասնի` դա չեք կարևորում:
Փորձեք տարբերել մեր ուզածը Ձեր ասածից – մենք ուզում ենք ընդամենը մի բան` ՀԱՐԳԵԼ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ԴՐԱՆՑՈՎ, ՈՒՄ ՀԱՄԱՐ ԷԼ ՈՐ ԴԱ ԼԻՆԻ: Դրան են ձգտում աշխարհի բոլոր մարդիկ, դրան են ձգտում նաև լրագրողները և մեր նման մեկնաբանություններ գրող անձինք:
Գոնե հիմա հասկացա՞ք, թե մեր ուզածն ինչ է:
Նման մեկնաբանությունը,ներեցեք,դարձել է շաբլոն,որում միայն մի միտք է արծարծվում ՝ նախանձի գործոնը:Շատերն են խոսում դրա մասին,բայց առավելապես նրանք,ովքեր մեծամտության մոլուցքով են տառապում:
Լիլիթ ջան, շատ խորաթափանց եք, խոստովանում եմ, որ մանկապարտեզ գնալու տարիքում ես նախանձելու հատկություն ունեի: Սական դպրոցական տարիներից սկսած նախանձելուս հատկությունը փոխակերպվեց այլ բանի (Դուք հաստատ չեք հավատա)` կամ դիմացինիս գեղեցիկ արարքով հիանում եմ կամ էլ դիմացինիս ցածրակարգ արարքից տհաճություն եմ զգում: Էս դեպքում, ներող եղիր, որ էդ տղաներով չեմ հիանում (ի տարբերություն Ձեզ) ու արդեն ասացի, թե հիացմունքիս հակառակը որն է:
Իսկ մեծամտության մոլուցք չունեմ` հակառակ դեպքում այս վերջին մեկնաբանությունս էլ չէի գրի, իմանալով հանդերձ, որ սա էլ անօգուտ է:
Լիլիթ, Ձեր մեկնաբանությունները բավականին հետաքրքիր ենթադրություն են ստեղծում. ՀՊՏՀ֊ի վերոնշյալ ուսանողը ինչ֊որ բարեկամանակ հարաբերությունների մե՞ջ է Ձեզ հետ, որ այսպես պաշտպանում եք այդ կարիերիստին։
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ կրթություն
••••• Պարզվոււմ է, որ այդ երիտասարդները սրիկա չեն, քանի որ Լիլիթը նրանց ճանաչում է ¿¿¿
Ու քանի որ նրանք ցանկացած ,,գնով ,, իրականացնում են իրենց նպատակներն ու երազանքները, ապա ` նրանց չնմանվողները անարժան են ( դարձյալ` ըստ Լիլիթի ) •••
Ա~այ քեզ մասխարա…
Պարոն Արամ Աբրահամյան, նաև բարձր մակարդակի մասին չի խոսում Ձեր այս լրագրողի նյութն ու ընտրած վերնագիրը: Հասկանում եմ՝ ինքը վարձատրություն է ստանում նմանատիպ վերնագրեր ընտրելու համար նույնպես: Բայց զարմանում եմ Ձեր վրա, որ նման ցածրորակ լրագրողական նյութ է հայտնվում, և Դուք չունեք ավելի բարձր պահանջներ:
Ես նույնպես Ռուբենի նման տհաճություն եմ զգացել էդ տղաների պահվածքից և դրանցից մեկի հայհոյանքներից: Դա խոսում է տվյալ անձի՝ հայհոյողի դաստիարակության մասին: Բայց տվյալ անձն ընդամենը ուսանող է, ոչ քաղաքական գործիչ, երկրի ղեկավար, պաշտոնյա անձ և այլն: Ինձ համար նա հերթական անձն է, որոնց նմանատիպ պահվածքին կարող ես հանդիպել ինչպես փողոցում, այնպես էլ քո շենքի բակում, և նրանց վրա կենտրոնանալու իմաստն ընդհանրապես չեմ հասկանում: Իսկ նրանց վերաբերյալ նման որակի նյութեր պատրաստելը էլի տհաճություն է պատճառում ինձ:
Իսկ ինչ վերաբերում է այս նյութի հերոսին, ապա յուրաքանչյուրս էլ ունենք ընտրության իրավունք, և մարդ կարող է կատարել նաև իշխանական ուժերին ծառայելու ընտրություն (անպայման չէ, բոլորս լինենք ընդդիմադիր): Եվ ինձ համար նորմալ է, որ ինքը կատարում էր իր ղեկավարների հրահանգները, հակառակը կլիներ զարմանալի: Բայց երբեք Դուք ինքներդ չեք քննադատել շարքային ոստիկանին, երբ նա փակում էր որևէ ցուցարարի ճանապարհ, այլ բոլորս քննադատում էինք նրան հրամայողին: Բոլորիս պարզ դարձավ, որ հրահանգավորել էին փակել ճանապարհը մինչև ատենախոսը վերջացներ իր ելույթը: Դրանով համենայնդեպս ես մեկ անգամ ևս հավաստիացա հրահանգավորողների և ատենախոսի մակարդակների վերաբերյալ: Բայց կենտրոնանալ ուս.խորհրդի նախագահի անձի վրա ուղղակի զավեշտալի է:
Հարգելի Հարութ, ճաշակները տարբեր են եւ լրիվ նորմալ է, որ Ձեզ կարող է դուր չգալ իմ հոդվածը, ինչպես հասարակության մի ստվար խավի դուր չի գալիս կուսակցական «շեֆերին» ամեն գնով ծառայող երիտասարդների կերպարը: Անգամ եթե այդ երիտասարդը գիտամանկավարժական գործունեությամբ է զբաղված, եւ իր «դիրքերն» ամրապնդելու համար «մասնագիտացած» է լրագրողների օրինական գործունեությունը խոչընդոտելու կամ կանանց հայհոյելու մեջ: Լավ եղեք:)
Հարգանքներս
Էդ երևույթներին կարելի ա ասել, որ աշխարհում կա reference letter կոչվածը, ու իրանք չպետք ա սովետ վերադառնան (իրանք սովետում ապրում են իրականում ու կենդանի պահում սովետն իրանց վարքագծով):