Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքաշինության նախարարը նախանշել է 2014-ի առաջնահերթությունները

Հունվար 29,2014 13:04

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ամփոփեց համակարգի 2013 թվականի գործունեությունը եւ անդրադարձավ այս տարվա գերակա ուղղություններին եւ առաջնահերթ միջոցառումներին:

“Գիտեք, որ հաշվի առնելով քաղաքաշինության ոլորտում կուտակված խնդիրների լուծման հրատապությունը՝ արդեն 2 տարի է որդեգրել ենք նոր ռազմավարական մոտեցումներ` ինչպես իրավական դաշտի ապահովման, այնպես էլ բյուջեի ձեւավորման հարցում”,- ընդգծեց նախարար Թադեւոսյանը` նախարարության ղեկավար անձնակազմին հորդորելով հետեւողական լինել նաեւ 2014 թվականի գերակա խնդիրների լուծման հարցում:
Պարոն Թադեւոսյանը հիշեցրեց, որ քաղաքաշինության նախարարության համար առանձնահատուկ կարեւորություն ստացած կրթական օբյեկտների հիմնանորոգումն այսուհետ իրականացվելու է դրանց ուժեղացման-վերականգնման աշխատանքներից հետո` հաշվի է առնվելու տարածքների համաչափ զարգացումը: Նախարարը կարեւորեց բաց եւ թափանցիկ գործելավոճը, որին ուղղված են մրցույթների կազմակերպման էլեկտրոնային եղանակը, քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների կազմակերպումը:

Ներկայացնելով 2014 թվականի գերակա խնդիրները նշեց նախորդ տարի մեկնարկած ոլորտի համար կարեւորագույն, մեծածավալ գործընթացի` քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արմատական բարեփոխման մասին: Գերակա այս խնդրի լուծմանն է ուղղված նաեւ “Նորմատիվների մշակման եւ շինարարական աշխատանքների արժեքի վերլուծության” ՊՈԱԿ ստեղծելու գործընթացը: Այս կառույցի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է պետական բյուջեի միջոցների օպտիմալ օգտագործման, շինարարության արժեքի հաշվարկման եւ շինարարական ծրագրերի իրականացման գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով շինարարության ոլորտի նորմատիվային փաստաթղթերի՝ հատկապես գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի լրամշակմամբ, համապատասխան մոնիթորինգի իրականացմամբ եւ անհրաժեշտ տեղեկատվության հրապարակմամբ: Ելնելով խնդրի կարեւորությունից շինարարական նորմերի առաջնահերթ մշակման գործընթացը կառավարության կողմից արմարգրվել է որպես 2014 թվականի քաղաքաշինության ոլորտի գերակա խնդիր:

Քաղաքաշինության հաջորդ գերակա խնդիրը` հանրապետության շենք-շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծումն ու շարունակական համալրումն է: Այս գործընթացը սկսվել է 2012 թվականից եւ մինչ օրս գույքագրման եղանակով հավաքագրվել, վերլուծվել, մշակվել, համակարգչային ծրագիր են մուտքագրվել 3520 շենքերի վերաբերյալ տվյալներ: Առկա տվյալներն ամփոփվել են եւ ներկայացվել կառավարություն:

2014 թվականի քաղաքաշինության ոլորտի գերակա հաջորդ խնդիրը` պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց եւ չշահագործվող շենքերի եւ շինությունների հաշվառման շտեմարանի ստեղծումն է: Արդեն վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը որոշակի ուսումնասիրություններ արել է, ներկայում հավաքագրվել է մարզերի մոտ 170, իսկ մայրաքաղաքի մոտ 40 բազմաբնակարան կիսակառույց շենքերի տվյալներ: Նախատեսվում է այս գերակա խնդրի լուծմամբ ավարտին հասցնել կիսակառույցների շինարարական աշխատանքները: Շինարարության ժամկետի պարտավորությունը չկատարելու դեպքում մասնավոր հատվածի նկատմամբ կձեռնարկվի համապատասխան միջոցներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031