Այսօր «Հայելի» ակումբում ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը եւ փորձագետ Շուշան Խաթլամաջյանը խոսեցին Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների մասին:
Էդգար Վարդանյանը գտնում է` Յանուկովիչը, ըստ էության գնաց բանակցությունների, եւ հասկանալի է, որ նա եւ իր թիմը հույս ունեն, թե բանակցությունների միջոցով կկարողանան չեզոքացնել ընդդիմության գործոնը, թուլացնել ճնշումը, փորձ կարվի նաեւ այնպես անել, որ պառակտում լինի ընդդիմադիր դաշտում:
Նրա ձեւակերպմամբ`«Յանուկովիչը վերջին պահին, այնպես ինչպես Սերժ Սարգսյանը Հայաստանում, հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Մարդկանց ցանկությունները ի չիք դարձան ու փաստորեն քիչ թե շատ լեգիտիմություն ունեցող մարդը խաբեց ժողովրդին»:
Շուշան Խաթլամաջյան էլ գտնում է, որ երկու հակառակ կողմերը ունեն հակառակ շահեր, հետաքրքրություններ ու խնդիրներ: Ըստ նրա` «Յանուկովիչի թիմը ամենը փորձում է բերել քաղաքակիրթ դաշտ, մյուս կողմը` ձեւ է անում, թե մտնում է այդ դաշտ»:
Կարդացեք նաև
Մանրամասները` առաջիկայում
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ