Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ին զոհվածի մայր. «Ես նախընտրեցի հեռանալ եւ հեռվից պայքարել». «Չորրորդ իշխանություն»

Հունվար 29,2014 11:56

Վաղը 2008-ի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 29 տարեկան։ Տիգրան Խաչատրյանը սպանվել էր «Չերյոմուխա-7» զինատեսակից, ինչպես Գոռ Քլոյանն ու Արմեն Ֆարմանյանը։ Ինչպես մյուսների, այդպես էլ Խաչատրյանի սպանությունը մինչեւ օրս բացահայտված չէ։

Խաչատրյանի ծննդյան օրը ընկերները, բարեկամները կայցելեն նրա շիրիմին։ Նրան այցելելու հնարավորություն չի ունենա մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը։ Նա անցած տարվա գարնանը հեռացել է Հայաստանից, այժմ բնակվում է եվրոպական երկրներից մեկում։ Հովհաննիսյանի հետ մեկնել են նաեւ նրա որդին եւ դուստրը, իսկ ամուսինը՝ Հովսեփ Խաչատրյանը, մնացել է Հայաստանում։ Հատվածներ Ալլա Հովհաննիսյանի հետ հարցազրույցից:

Տիկին Ալլա, ի՞նչը Ձեզ ստիպեց հեռանալ հայրենիքից։

– Հայաստանից հեռացա 2013թ. ընտրություններից հետո, երբ հասկացա, որ այլեւս չեմ կարող հանդուրժել իշխանագողին։ 2008թ.-ից ապրել եմ միայն արդարություն հաստատելու  երազանքով,  ինչքան կարողացել եմ ուժերս ներդրել եմ դրան հասնելու եւ մարդասպաններին պատժված տեսնելու համար։ Մարտի 1-ի զոհերի ընտանիքների նկատմամբ իշխանությունները միշտ տարբեր ճնշումներ են բանեցրել՝ սկսած դատարաններից մինչեւ այլ հարցեր միշտ խոչընդոտել են։ Ճնշումները անում էին այն բանի համար,

որ մենք հրաժարվենք մեր պայքարից, բայց այդպես էլ չկարողացան ոչինչ անել։ Ես նախընտրեցի հեռանալ եւ հեռվից պայքարել, քան մնալ Հայաստանում եւ այդտեղ նրանց հանդուրժել։

Հեռանալուս պատճառներից մեկը նաեւ Հայոց պատմության դասագիրքն էր։ 2012թ. ավարտին մեծ աղմուկ բարձրացավ, պարզվեց, թե ինչ կեղծիքներով են դասագրքում ներկայացված Մարտի 1-ի դեպքերը, եւ Մարտի 1-ին սպանվածները։ Այդ դասագրքի պատմությունը ինձ համար ամենաստորացուցիչն էր:

Ձեզնից բացի, Մարտի 1-ի մյուս զոհերի հարազատները եւս հեռանամ են Հայաստանից։ Կարելի է ասել, որ պատճառը այս իշխանությունների օրոք արդարության վերականգնման նկատմամբ հույսի վերացումն է։

– Զոհերի հարազատներին շատ դժվար է ապրել մի երկրում, որտեղ իշխանության են եկել քո երեխայի արյան գնով, որտեղ քո երեխային սպանողը այդ արյունը մարսել է, որտեղ ամեն քայլափոխի ուզում են քեզ ճնշել, որտեղ իրականությունը խեղաթյուրվում է։ Այստեղ գոնե ես հեռուստատեսությամբ այդ մարդկանց դեմքերը չեմ տեսնում, եւ դա արդեն լավ է ինձ համար։ Համոզված եմ, որ նրանք իրենց պաշտոններին երկար չեն մնալու, մենք շուտով վերադառնալու ենք։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031