Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշ ի՞նչ է կայացել բանակից բացի. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 29,2014 11:32

Իսկ ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ Հայաստանում որեւէ այլ կառույց կայացած չէ։ Ինչո՞ւ, օրինակ, արդարադատության համակարգը ոչ մի կերպ չի կայանում, 1600-ամյա գիր-գրականություն ունեցող երկրում կրթության համակարգը չի կայանում, իսկ բանակը կայանում է։ Ինչո՞ւ տնտեսական համակարգը չի կայանում, ինչո՞ւ է ցորենի հայրենիքը համարվող Հայաստանում հողն անմշակ մնում, իսկ ցորենի 60 տոկոսը ներկրվում է դրսից, մի խոսքով՝ ինչպե՞ս է ստացվում, որ ոչինչ չենք կարողանում կայացնել՝ բանակից բացի։ Մենք, ինչ է, չեչեննե՞ր ենք, ովքեր կռվելուց բացի ոչինչ չգիտեն։ Կարծես թե չեչեններ չենք, զենքի ու կռվելու հետ էլ առանձնապես գլուխ չունենք։ Ուրեմն ո՞րն է պատճառը։

Մեր կարծիքով՝ հիմնական պատճառը մեկն է, բանակը միակ կառույցն է, որը Հայաստանի անկախացումից հետո ստեղծվել է բացարձակապես զրոյից։ Խորհրդային Հայաստանը բանակ չուներ։ Ոստիկանություն ուներ, դատաիրավական համակարգ ուներ, տնտեսություն ուներ, կրթական համակարգ ուներ, եւ բոլորը՝ ծայրից ծայր կոռումպացված։ Բանակը ստեղծվել է զրոյից, ստեղծվել է նորմալ հիմքերի վրա, դրա համար էլ կայացել է։ Ի դեպ, շատից-քչից կայացած է նաեւ բանկային համակարգը, որը նույնպես զրոյից է ստեղծվել՝ Խորհրդային Հայաստանում բանկային համակարգ, որպես այդպիսին, չկար։ Սա՝ իմիջիայլոց։

Միանգամից ճշտենք՝ այս հարցադրման նպատակը բանակի «ֆենոմենը» բացահայտելը չէ։ Պարզապես փորձում ենք հասկանալ՝ մի՞թե վերջին 15 տարիներին Հայաստանում ուրիշ ոչինչ չի կայացել։ Իհարկե կայացել է։ Կայացել է մասնավոր բիզնեսի տոտալ վերահսկման, ֆինանսական միջոցների հաշվառման եւ պաշտոնական ու ստվերային հարկահավաքման՝ իսկապես տարածաշրջանում ամենակատարյալ մեխանիզմը:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031