Հունվարի 28-ին, ժամը 20.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղում լսվել են պայթյունի ձայներ, կոտրվել են պատուհաններ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել բնակարանում. փլուզվել է հյուրասենյակի պատը (մոտ 8 քմ) և կոտրվել է 2 պատուհան: Պատուհանները ընկել են շենքին հարակից կայանված «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրա և վնասել թափքը:
3 երեխա և նրանց հայրը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի, այնուհետև Գյումրի քաղաքի ԲԿ:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Կարդացեք նաև
ԱԻՆ