Իրավապահները գաղտնիության մթնոլորտ են ստեղծել Թեւոս Սաֆարյանի գործով ներկայում ընթացող նախաքննության շուրջ, թեեւ այն հանրությանն ամենաշատ հետաքրքրող գործերից է։ Հայտնի է միայն, որ անցյալ տարվա դեկտեմբերի 28-ից Թեւոս Սաֆարյանը կալանավորված է եւ մեղադրվում է անձի առեւանգման մեջ։
Ըստ չհերքված տեղեկությունների, Թեւոսիկն առեւանգել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բարեկամներին, այսկերպ վրեժ լուծելով այն բանի համար, որ 17 հազար դրամ պակասորդի պատճառով Ալեքսանյանը 2008 թվականին իր հերթին գերի է վերցրել «Երեւան Սիթի»-ի աշխատակցուհիներին, որոնցից մեկը Թեւոսիկի հետ բարեկամական կապ է ունեցել։ Սակայն ոչ մի պաշտոնական հաստատում այս տվյալների կապակցությամբ չի եղել։
Զարմանալի չէ, որ շրջանառվող վարկածներից մեկով, Թեւոսիկի եղբոր սպանությունը նույնպես վրեժի արգասիք էր եւ կապ ունի այս գործի նախաքննության հետ։
Խոսվում է նաեւ, որ Թեւոսիկը չափից շատ բան գիտի որոշ իշխանավորների վերաբերյալ, եւ այս սպանության նպատակը «պոչերը» փակելն էր:
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում