Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Շիրխանյանի, հրաշալի բանակը հրաշալի հասարակությամբ է ստեղծվում. «Հրապարակ»

Հունվար 29,2014 10:21

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը,  ով ընդդիմադիր զարթոնքի ժամանակ ընդդիմության թիմում էր ու անողոք

քննադատում էր իշխանություններին, բանակի ներքին խնդիրների մասին խոսեց շատ զգույշ. «Բանակի ղեկավարության թերացումն այն ժամանակ կլինի, երբ սպայական կազմը մարտունակ չլինի, համապատասխան պատրաստվածություն չունենա ու չկարողանա ղեկավարել ստորաբաժանումները»։

Արդյո՞ք բանակի հանդեպ իշխանությունների վերաբերմունքի լիարժեք պատկերը գոմեշի մսի գործի բացահայտումն ու դրա գլխավոր պատասխանատու՝ ՁՈւ շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանի անպատժելիությունը չէր։ «Իսկ նա որտե՞ղ է։ Այո, ճաղերի հետեւում չի, ոչ էլ որեւէ մեկը գիտի, թե որտեղ է, դա էլ պատիժ է, որ նրան ազատում են, վռնդում են բանակից, դա զինվորականի համար ծանր պատիժ է»,- ասաց նա։

Ըստ Շիրխանյանի, հրաշալի բանակը հրաշալի հասարակությամբ է ստեղծվում։ «Թերացումներ կան, եւ ես առաջինը կնշեի ՀՀ ներքին սոցիալական խնդիրների լուծումը։ Սոցիալական վիճակն ուղղակի կապված է բանակի հետ։ Սոցիալական վիճակը պետք է այնքան բարելավվի, որ մարդիկ կարողանան տանը, դպրոցում հայրենասիրություն քարոզել, դա է ամենամեծ խնդիրը»,- ասում է նա՝ պնդելով, որ հայրենասիրության քարոզը տանն է լինում, իսկ իշխանության գործը սոցիալական վիճակի բարելավումն է։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031