ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է անձրև` Իջևանում, Կապանում և Մեղրիում:
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, մասնավորապես` Գավառի և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում:
Միջպետական ճանապարհի Հ -43 Մ-2 – Գնդևազ- Ջերմուկ ճանապարհը ժամանակավորապես փակ է քարաթափման պատճառով:
Սաստիկ բուք է Արթիկ – Ալագյազ, Մ 2 Երևան – Երասխ -Գորիս – Մեղրի ավտոճանապարհի 170-173 կմ (Զանգեր–Սիսիան) հատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում:
Կարդացեք նաև
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն