«Գրանադայի» հետ հանդիպումից առաջ Կրիշտիանու Ռոնալդուն ցուցադրության էր հանել իր «Ոսկե գնդակ» մրցանակը, դարպասապահ Ռոբերտոն ի պատասխան համարձակվել էր իր երկրպագուներին խոստանալ, որ նրանից գոլ բաց չի թողնի՝ գրազ դնելով դարպասապահի 500 ձեռնոց:
Ռոբերտոյին խոստումը պահել չհաջողվեց 56-րդ րոպեին Պրիմերայի լավագույն ռմբարկուն գրավեց նրա պաշտպանած դարպասը՝ Իսպանիայի առաջնությունում խփելով իր 22-րդ գոլը:Պորտուգալացին դրանով փչացրեց նաեւ Ռոբերտոյի տրամադրությունը, որն այդ օրը Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում անցկացնում էր իր 100-րդ հանդիպումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ eurosport.ru-ի