Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը․ «Ազատություն»

Հունվար 28,2014 23:10

Միացյալ Նահանգների ամենախոշոր քաղաքներից մեկի՝ հայաշատ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, որպես անկախ և ինքնիշխան պետություն։

Բանաձևում, որի տեքստը տեղադրված է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կայքէջում, նաև կոչ է արվում միջազգային հանրությանը, ըստ արժանվույն ճանաչել «Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն»:

Քաղաքային խորհուրդը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը անկախության ավելի քան երկու տասնամյակների ընթացքում ձգտել է փոփոխություն և կայունություն բերել Կովկասի տարածաշրջանին, անցկացրել ազատ և արդար ընտրություններ ու հանրաքվեներ, որոնք «լայնորեն հռչակվել են մոդել տարածաշրջանի համար»:

Բանաձևում անդրադարձ է կատարված Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար մղված պայքարին, որը «ոգեշնչել է տարածաշրջանի շատ ժողովուրդների և նախկին Խորհրդային Միության փլուզման կատալիզատորներից էր»։

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Երևի ամենավերջում Հայաստանի խորհրդարանը կճանաչի, այն էլ Ռուսաստանի հարկադրմամբ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031