Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը այսօր Ջիբրալթարում մեկնարկած շախմատային փառատոնի ուժեղագույնների մրցաշարը հաղթանակով սկսեց: Սերգեյը սեւ խաղաքարերով 44-րդ քայլում առավելության հասավ նորվեգացի Վեգար Կոյ Գանդրուդի նկատմամբ եւ տեղ զբաղեցրեց առաջատարների շարքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` sport.news.am-ի