Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հետ 350 կմ սահման ունեցող մարզում բանակի տոնին նվիրված միջոցառումներ չեն կայացել

Հունվար 28,2014 21:57

Տավուշի մարզը 350 կմ սահման ունի Ադրբեջանի հետ, մարզի հազարավոր բնակիչներ մասնակցել են սահմանների պաշտպանությանը: Այդ կռիվների ընթացքում ոչ միայն անխախտ են պահվել հայոց սահմանները,այլ նաեւ  ազատագրվել են հայկական հնամենի տարածքներում ադրբեջանական 6 գյուղերի զբաղեցրած տարածքները: Տավուշի մարզից կամավորականներ են մեկնել Լեռնային Ղարաբաղ, մասնակցել այնտեղ ծավալված մարտերին:

Զարմանալի է, որ հունվարի 28-ին Տավուշի մարզում ՀՀ բանակի 22-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարություններ չեն կայացել: Իջեւանից մեզ հայտնեցին, որ մարզկենտրոնում տոնական միջոցառումներ կկայանան աշխատանքային օրերի մեկնարկելուց հետո: Մեր տեղեկություններով՝ մարզկենտրոնում տոնական միջոցառումներ չանցկացնելու պատճառն այն է , որ մարզպետ Արմեն Ղուլարյանը այժմ մարզում չի գտնվում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. kamo says:

    հարգարժան Ոսկանը վաղուց պետք հասկացած լիներ,որ ,,откат,,չպարունակող գործերով
    մարզպետը չի զբաղվում:

  2. Garegin says:

    Շնորհավորում ենք ՀՀ բանակի 22-ամյակի կապակցությամբ, փառք ու պատիվ հայ զինվորին, հրամանատարին ու նրանց, ովքեր իրենց արիությամբ սրփագրեցին հայոց պատմության մերօրյա էջը: Պարզապես ցավալի է, որ Տավուշի մարզում ՀՀ բանակի 22-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում չկազմակերպվեց: Ցավալի է, որովհետև վերջին ժամանակներում, բացի Ղարաբաղի մարտական հենակետերի վրա իրագործած հարձակումներից, հակառակորդն իրավիճակը լրջորեն սրել եր նաև Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Մովսես գյուղերի ուղղություններում, որտեղ մեր զինվորները, իրենց աչալրջությամբ և արիությամբ ստիպեցին թշնամուն դադարեցնել կրակը: Փառք Տիրոջը, որ մեր զինվորները զոհեր և վիրավորներ չունեցան, սակայն դա չի նսեմացնում նրանց կողմից կատարած սխրանքը: Մի թե նրանք արժանի չէին Տավուշի մարզպետի ու բանակում նույնպես չծառայած, մարտական գործողություններից խուսափած նրա երկու տեղակալների ուշադրությանը, մի թե նշված պաշտոնատար անձինք կրակի դադարումից անմիջապես հետո չպետք է զինվորներին առաջին շնորհակալությունը հենց մարտական դիրքերում հայտնեին, մի թե նրանց ծնողները արժանի չէին մարզպետի կողմից գոնե բանավոր շներհակալության: Ահա թե ովքեր են թշնամու հետ շուրջ 350կն սահմանու ունեցող մարզի ղեկավարները և ում պատճառով է, որ ժողովուրդը հիասթափված հեռանում է:

  3. David says:

    Սահման պահեն, որ ի*նչ լինի,
    Գիրք գրելը հերիք կանի,
    Սահմանի հետ ինչ կապ ունեն,
    Երբ բանակի փորձը չունեն:

    Թողեք հրճվեն, տարայ-նինի,
    Վերջը հաստատ լավ կլինի,
    Ես չեմ ասում Սերժի արև,
    Էդ ջահելին պոստից բարև…

  4. Aram says:

    Հարգելի Կամո դուք հավանաբար տեղյակ չեք, որ մարզպետ Ա.Ղուլարյանը ՀՀ բանակից նույնպես իր օգուտներն է քաղում՝ Իջևանում տեղակայված զորամասերի հացն է թխում: Իհարկե ,,откат,,չի պարունակում, բայց զգալի եկամուտ է ապահովում, նամանավանդ, որ բնակչության համար թխված և չիրացված հացը հաջորդ օրը նույնպես զորամաս է ուղարկվում: Իհարկե ՀԱՑԹՈՒԽ մարզպետն առաջինը պետք է բանակի տոնը շնորհավորեր:

  5. David says:

    Այս պահին կաբինետում է, երևի “հաց է թխում”:Նրա մոր ազգից ոչինչ չկա էդ հացթուխի մեջ:Տավուշցին անեկդոտը գիտի:

  6. karp says:

    Պարոն Ղուլարյանը արդեն չի կարողանում թաքցնել իր անտարբերությունը մարզի բնակ- չության հոգսերի,ցավերի նկատմամբ:Պաշտոնից զրկվելու վերահաս վտանգը նրան ստի- պում է միայն զբաղվել թալանած ֆինանսա-տնտեսական ակտիվներին օրինական տեսք տալու գործընթացով,լվացումով ու բաժնեմասերի,փայերի հստակեցումով:Եթե չլիներ հոդ- վածագրի հիշեցում-նկատողությունը, նա մի քանի օրից վերևներին կզեկուցեր հունվարի 28-ին կազմակերպած միջոցառումների մասին: ՈՒրիշ ինչ կարելի էր սպասել ադրբեջա- նամետ նեյնիմների սիրահար մարզպետից:

  7. karen says:

    Դեկտեմբերին տրված ասուլիսում մարզպետը մարզի 350կմ սահմանը սխալմամբ դարձրեց
    300կմ:Հունվարի վերջին մոռացավ նշել բանակի տոնը:Իսկ որտեղ էր գտնվում նրա ՀՀ վաս-
    տակավոր գործիչ խորհրդականը,2005թվի ամենաֆենոմենալ մարդը,աշխարհի ամենաա-
    րագ մտածող անձը,գինեսի գրքի ռեկորդագիրը և վերջապես համակարգչից 2 անգամ արագ
    մտածողը:Երկուսով մի լրագրողի պետական մտածողությունը չունեն:

  8. ԲՂԴՈ says:

    Արա դե ինչ եք ուզում էս հոգնած Ղուլից,սրա դուխը որնա որ սահման մտնի,պտի Սերժը գա իրա ախրանով ,որ ֆորմենհագնի ու ռենջերի ակնոցներով հետը ֆռա:Այ էդվախտ դուխով տղա մեր Ղուլը`Սերժի փեշի տակ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031