Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ պաշտոնյան զինվորի մորը. «Քուր ջան, իմ մխիթարանքի խոսքերն ի՞նչ են ձեզ տալու»

Հունվար 28,2014 21:11

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը  այսօր Ազատության հրապարակում հանդիպեց բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերին:

Նրանք համառոտ ներկայացրին իրենց որդիների սպանությունների հանգամանքները, հետո պարոն Ավետիսյանին խնդրեցին իրենց համար ՊՆ-ում տեսակցության օր ու ժամ նշանակել:

«Ես ցավում եմ բոլոր մահացածների ու սպանվածների համար: Կիսում եմ ձեր վիշտը, ձեր ծնողական մտահոգությունները: Գտնում եմ, որ ձեր բողոքը արդարացի ու տեղին է: Այդ առումով ձեզ հրավիրում եմ ընդունելության, վաղը եւեթ կհանդիպենք իմ աշխատասենյակում, ողջախոհ տրամաբանությամբ կլսենք իրար եւ գնահատականների, ուշադրության, արդարության պահանջի վերաբերյալ  հավուր պատշաճի վերադասին կզեկուցենք: Հարկ եղած պարագայում, ինչու չէ, նաեւ ՊՆ նախարարի հետ կհանդիպենք: Խնդրում եմ այսօրվա համար ներողամիտ եղեք բոլոր դեպքերի ու բոլոր սպանությունների համար, ցանկացած մահի, արտակարգ պատահարի պատճառով մահացածի համար ողբում ենք, այլ հարց է արդարադատությունը: Հենց այդ արդարադատության խնդրի համար վաղը ձեզ սպասում եմ»,-ասաց պարոն Ավետիսյանը:

Զինվորի մայրերից մեկն էլ Նանա Մուրադյանն ասաց, որ պետք պատժվեն բոլոր մեղավորները ու միայն այդ դեպքում կկանխվեն բանակում սպանությունները:

Պարոն Ավետիսյանն էլ համակարծիք էր մայրերի հետ ու հաստատեց. «Բոլոր մեղավորները պետք է պատժվեն»:

«Ո՞ւր է, քանի՞ տարի սպասենք:  Ինչքա՞ն սպասեմ, հավերժ սպասե՞մ, մինչեւ ե՞ս էլ մեռնեմ, գնամ»:

«Ո՛չ, ո՛չ»,- կրկնեց պարոն Ավետիսյանը հետո մայրերին հորդորեց անձրեւի տակ չկանգնել ու գնալ տուն. «Չմտածեք, թե փափուկ բարձ դրեցի ձեր գլխատակին ու ճամփու դրեցի»:

Մայրերից մեկն էլ բացատրեց. «Դուք էլ չմտածեք, թե էսօր պատրաստ  էինք սկանդալի: Չենք գնացել գերեզմաններ, էսօր մեր երեխեքի տեղն ուզում էինք այսօր այստեղ լինել»:

Պարոն Ավետիսյանն էլ ասաց. «Քուր ջան այդ առումով ես վշտակցեցի ձեզ: Այս պահին ինչքան մխիթարանքի խոսքեր ասեմ , ի՞նչ է տալու ձեզ, ոչ մի բան, դրա համար առաջարկում եմ՝ վաղը գնանք առարկայական խոսակցության»:

Մայրերից մեկն էլ պատասխանեց. «Վաղն էլ ոչ մի բան չի տա, բայց շնորհակալ ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդան Ավետիսյանը կհանդիպի, որովհտև նախ մասնակից է պատերազմին, ապա աստվածավախ անձնավորություն,այլ հարցէ թե Արծրուն Հովհաննիսյանը ինչով է զբաղված նման դեպքերում.կարծում եմ …..մեր նացածը հայհոյանք է. չասեմ: ամեն դեպքում լավ է որ անդրադառնում եք ու ներկայացնում այն ինչ կա,ոչ թե այլ լրատվամիջոցների նման ռեյտինգի խնդիր լուծում միայն.կգա օր ու ժողովրդի կողմից սիրված Ձեր լրատվամիջոցը հասանելի կլինի նորից բոլորին:Բանակի տոնը Շնորհավոր;

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031