Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա իրականացված հարձակման փաստով արդեն իսկ քրեական գործ է հարուցվել: Իսկ քաղաքապետը նախազգուշացրել է, որ եթե այս անգամ էլ իրավապահները ըստ պատշաճի չզբաղվեն այս գործով և կրկնվեն Սպարտակ Ղուկասյանի այցերը, ապա ինքն արդեն կպատժի նրան:
«…Եթե այս անգամ էլ նորմալ չզբաղվեցին, կամ էլ ինչ-որ բան իրականությանը չհամապատասխանեց, բնականաբար ես խիստ կպատժեմ, ես կանցնեմ պատժի խիստ միջոցների… իսկ որևէ մեկը թող չկասկածի իմ պատիժների վրա, որովհետև ես երբեք Գյումրիի թասիբը չեմ գցել և չեմ գցի… թասիբին պիտի կուլ չգնալ, և եթե չի պատժվում, ես եմ պատժում»: Նա միայն չի մանրամասնել, թե ինչ մեթոդներով է պատժելու կրտսեր Ղուկասյանին: Բալասանյանն իր այս նախազգուշացումով, ըստ էության, հակադարձել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով օրերս Գյումրիում, անդրադառնալով կատարվածին, ասել էր, որ Բալասանյանը կամ վախկոտ է, կամ գողական, որ դեպքից հետո անձամբ հայտարարություն չի տվել ոստիկանություն:
«Առաջին լրատվական»-ը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեց ծանո՞թ է Բալասանյանի մեթոդներին և չի՞ վախենում որդու համար, որ հանկարծ Բալասանյանն էլ իր «մեթոդներից» կիրառի:
– Չգիտեմ` էտ ինչ մեթոդ ա: Բայց իրա մեթոդներից ես մենակ հիշում եմ, որ ինքն այգուց վազելով փախնում էր հրապարակ, երբ որ մեզ տեսնում էր ջահել վախտը: Մեկ էլ բռնել տալ, կլավուզնիկություն, ստորություն: Ուրիշ մեթոդ մենք չենք տեսել իրանից: Այ, որ ջահել վախտը մեզ տեսնում էր փախնում էր, գոնե էդ հիշի, ոչ թե հելնի շառով տա:
Կարդացեք նաև
– Ձեր կարծիքով` Բալասանյանը շա՞ռ է անում, ինչպես Դուք եք ասում:
– Միանշանակ, ինքն ամբողջ կյանքն է շառի մեջ: Մեկ էլ իրան խրատ տվողները:
– Արդեն հայտնի է, որ քրեական գործ է հարուցվել: Հնարավո՞ր է Ձեր որդուն պատասխանատվության ենթարկեն:
– Աղջիկ ջան, ինչ քրեական գործ հարուցվել, ինչ բան…ինչ է եղել…: Ինչի՞ վրա է քրեական գործ հարուցվել, եթե նման բան չի եղել: Ես դրան չեմ էլ ուզում անդրադառնալ:
– Այդ դեպքի հետ կապված Ձեր որդին արդեն իսկ բացատրություն է տվել: Բացի այդ, տեսանյութ կա նկարված Բալասանյանի տան տեսախցիկների կողմից: Դրանք Ձեզ համար բավարար հի՞մք չեն:
– Հիմա ինչ, մարդը իրավունք չուներ էդ փողոցը անցներ, մեժդուպռոչեմ` էդ փողոցը ես եմ սարքել, իմ կառուցածն է, էդ քաղաքը իմ կառուցածն է, իմ տղան չի՞ կարող ման գալ: Եթե էդ փողոցով անցնում է, ուրեմն էղավ, որ էկել ա իրա տան վրա հարձակվի հա՞:
Մանրամասները կարող եք կարդալ՝ «1in.am»-ի կայքում