Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետությունը կսկսի մասամբ վերականգնել հասցված վնասը

Հունվար 28,2014 20:45

Հունվարի 27-ին կայացավ Վրաստանի Կառավարության նիստ, որի ընթացքում ուսումնասիրվեց 32 հարց: Հարցերից մեկն էր «Վրաստանում գոյություն ունեցող կրոնական միավորումների հանդեպ մի քանի միջոցառումների իրականացումը խորհրդային միապետական համակարգի կողմից հասցված վնասի մասամբ վերականգնման ուղղությամբ» մասին օրինագծի ընդունումը: Նախագծի հեղինակն է Վրաստանի Համերաշխության և Քաղաքացիական իրավահավասարության նախարարությունը: Նախագծի աշխատանքներն ընթանում էին մի քանի ամիս շարունակ: Վրաստանի Կառավարության կողմից ընդունված օրինագծի համաձայն` խորհրդային իշխանությունների կողմից հասցված վնասի փոխհատուցման նպատակով պետական բյուջեից կհատկացվի որոշակի գումար 4 կրոնական միավումների ֆինանսավորման համար, դրանք են` Հռոմեական-Կաթոլիկ, Հայ Առաքելական, Իսլամական և Հրեական միավորումները:

«Հանձնաժողովը և Կառավարությունը որոշում է ընդունել փոխհատուցել վնասը այն կրոնական թեմերի, որոնք խորհրդային իշխանության ժամանակ գտնվում էին համակարգային լծի տակ: Վնասի փոխհատուցման շրջանակներում Վրաստանի Կառավարությունը երկար տարիների ընթացքում Վրաց եկեղեցուն հատկացնում էր որոշակի գումար, բայց մյուս կրոնական միավորումներին, որոնք ևս կրել են նշանակալի կորուստներ, օգնություն չի հատկացվել: Կառավարության նոր դրույթի համաձայն` օգնություն կհատկացվի 4 կրոնական միավորումների. իսլամական, հրեական, հռոմեական-կաթոլիկ և հայ առաքելական: Հաջորդ քայլը կլինի որոշակիացնել, թե որքանով է խորհրդային իշխանության կողմից հասցված վնասը այս 4 խմբերի համար եղել համակարգային և մշտատև: Օգնության ընդհանուր գումարը կազմում է 4 500 000 լարի, և այն համամասնորեն կտեղաբաշխվի այդ 4 խմբերի միջև: Կմշակվի ձև և սկզբունք գումարի տեղաբաշխման համար», -հայտարարել է Համերաշխության և Քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարը:

Վրաստանի կողմից այս տվյալ օրինագծի ընդունման հայտարարությունից անմիջապես հետո իր դիրքորոշումն արտահայտեց Վրաստանի Պատրիարքարանը՝

«Պատրիարքարանը կառավարության կողմից ընդունված օրինագիծը համարում է շատ դրական: Խորհրդային իշխանությունը վնաս է հասցրել ինչպես վրաց ուղղափառ եկեղեցուն, այնպես էլ այլ կրոնական միավորումներին, և Կառավարության տվյալ քայլը արդարադատության վերականգնում է նշանակում», -ասված է Պատրիարքարանի կողմից տարածված հայտարարության մեջ:

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ ինքը ծանոթ չէ վարչապետի` կրոնական միավորումների ֆինանսավորման մասին նախաձեռնությանը: Բայց պատրաստվում է ամենայն լրջությամբ ուսումնասիրել այդ հարցը: Մարգվելաշվիլու խոսքերով ինքը նույնիսկ չգիտի, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել այդ կրոնները, որոնք կֆինանսավորվեն պետբյուջեից: «Վրաստանի նախագահը պետության և վրացական եկեղեցու միջև սահմանադրության համաձայնության երաշխիք է, և համապատասխանաբար, տվյալ օրինագիծն ինձ համար շատ հետաքրքիր է», -հայտարարել է Վրաստանի նախագահը:

Այդ կերպ Վրաստանի Խորհրդարանը շուտով կսկսի այս օրինագծի քննարկումը, և դատելով ամեն ինչից, օրինագիծը կընդունվի առանց որևէ դժվարության:

Խորհրդարանի կողմից օրինագծի հաստատումից հետո ֆինանսական օգնություն կստանա նաև Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը: Եթե հաշվի առնենք, որ օգնության համար հատկացված գումարը կազմում է 4.500.000 լարի, և այն, որ գումարը պետք է բաժանվի 4 կրոնական կազմակերպությունների միջև, ապա Հայ Առաքելական Եկեղեցու թեմը կստանա 1.125.000 լարի: Բնականաբար, գումարը փոքր չէ:

Բայց… Նոր օրինագծի մասին խոսակցության ընթացքում Պաատա Զաքարեիշվիլին նշեց, որ գումարը կտեղաբաշխվի համամասնորեն, և արդեն սկսված են 4 կրոնական միավորումների միջև տեղաբաշխման աշխատանքները: Դրանից ելնելով` տրամաբանորեն, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը պետք է ստանա ամենաշատը, քանի որ խորհրդային իշխանության կողմից հասցված վնասը, այլ կրոնների հետ համեմատած, Հայ Առաքելական Եկեղեցու մոտ մի քանի անգամ ավել է: Թբիլիսիում վիրահայոց թեմի կրած վնասը միանշանակ գերազանցում է վրացական եկեղեցու կրած վնասին Թբիլիսիի մասշտաբով: Միայն Թբիլիսիում թեմից խլված է եղել մի քանի տասնյակ շենքեր` կրոնական և այլ նշանակության: Ինչ վերաբերում է շարժական ունեցվածքին, կորուստը միանշանակ հաշվել շատ դժվար է:

Կառավարության որոշումն ի հայտ է բերել մի քանի հարցեր. կլինի՞ արդյոք այդ օգնությունը ամենամյա, թե դա մեկ անգամյա օգնություն է, բյուջետային ֆինանսավորումը ներառու՞մ է արդյոք եկեղեցու սեփականության վերականգնման հարցի մեխանիկորեն հանումը օրակարգից, ինչո՞ւ տվյալ ցանկում չկան այլ կրոնական միավորումներ, որոնք ևս տուժել են խորհրդային իշխանության կողմից, օրինակ` Հայ-Կաթոլիկ եկեղեցին, Ավետարանչական եկեղեցին և այլն:

Պակաս կարևոր չէ նաև այն, թե ինչի՞ վրա կծախսի թեմը պետության կողմից հատկացված գումարը: Կփորձի՞ արդյոք պետությունը խառնվել հատկացված միջոցների օգտագործման գործընթացին:

Ցավոք, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը տվյալ պահին Վրաստանում չի գտնվում, և նրա վերադառնալուն պես մենք, անպայման, կներկայացնենք հարգելի ընթերցողին թեմի կարծիքը օրինագծի վերաբերյալ, եկեղեցու սեփականության վերականգնման հարցի և իհարկե, այն մասին, թե ինչի՞ վրա է պատրաստվում թեմը ծախսել ստացված գումարը:

 

Վրաստանի Հայ Համայնք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031