Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորի մայրը՝ ոստիկանապետի մասին. «Համաշխարհային բեմերը նման դերասան չունեն»

Հունվար 28,2014 20:39

«Ոստիկանները նախապես դերասանության կուրսերն անցնում են, հետո են էստեղ կանգնում: Նրանք դերասան ղեկավար ունեն, նույնիսկ համաշխարհային բեմերը նման դերասան չունեն»,- ոստիկանական գործողություններից դժգոհելով բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը հասան Ազատության հրապարակ:

Այնտեղ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են  հրապարակից Ոստիկանություն տարել Վարդգես Գասպարիին եւ նրա հետ մեկ այլ ակտիվիստի:

«Նա խանգարում էր… ինքը ուզում էր առաջանալ եւ խանգարել միջոցառումը»,- պատասխանեց պարոն Օսիպյանը:

Զինվորներից մեկի մայրը՝ Նանա Մուրադյանը հեգնեց. «Ազատության հրապարակում մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը խախտում են»:

Զինվորների մայրերից մեկն էլ շարունակեց. «Այս երկիրը Սահմանադրություն հռչակած երկիր է, բայց ոչ մի սահմանադրական բան չեմ տեսնում, ամեն քայլափոխի խախտում եք մեր սահմանադրական իրավունքը»:

Նանա Մուրադյանն էլ հավելեց. «Զուգարան գնալու իրավունք էլ չունենք, հետեւներիցս գալիս են պոչ-պոչ»:

Պարոն Օսիպյանն էլ բացատրեց. «Ոստիկանների կողմից ձեր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա»:

«Մենք չենք տեսել այդ առանձնահատուկ վերաբերմունքը»,- հակադարձեց զինվորի մայրերից մեկը:

Նրանք նաեւ պարոն Օսիպյանի մոտ գանգատվեցին ոստիկանների այսօրվա գործողություններից:

Մանրամասները շուտով՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031