Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի գեներալ մարզպետը հետ չմնաց ԲՀԿ առաջնորդից․ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 28,2014 20:31

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում մարզի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների` փոխմարզպետների, Գյումրու քաղաքապետի ու փոխքաղաքապետերի, նորանշանակ ոստիկանապետի, Գյումրիում ՌԴ հյուպատոսի ու բարձաստիճան զինվորականների մասնակցությամբ նշվեց հայոց բանակի կազմավորման 22-րդ ամյակը: Շիրակի գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, թեև չէր մասնակցում տոնին, սակայն նրա ղեկավարած կառույցի անունից պարգևատրվեցին մի շարք զորամասեր ու առանձին զինվորականներ`հայոց բանակին անձնվեր ծառայելու համար: Մարզպետը նրանց նվիրեց թվանշանային հեռուստացույց: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ այդ նույն դահլիճում, նույն փաթեթով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր թվանշանային հեռուստացույց նվիրում մշակութային գործիչներին`մշակութային մայրաքաղաքի միջոցառումներին ինչ-որ լումա ունենալու համար:

PrevPhoto
NextPhoto

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ պատվոգրեր ու դրամական պարգևներ հանձնեց զորամասերին ու ինքնատիպ ձևով շնորհավորեց բանակի տոնը` դատապարտելով բանակ չծառայած «տականքներին»: Նա հայոց բանակը համարեց տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցողը, ամենամարտունակը: Շեշտեց, որ Գյումրին ու Շիրակ աշխարհը ևս մասնակցել են Շուշիի ազատագրմանը:

«Ես խոնարհվում եմ նրանց շիրիմների առջև և այսօրվա զինվորների, ովքեր պաշտպանում են մեր սահմանները, իրենց կյանքն են տալիս մեր սահմանները պահելու համար: Այս վերջին դեպքը` Արմեն Հովհաննիսյանի, ասեմ, որ հերոսամարտ էր, որով ապացուցեցինք, որ մենք կարող ենք պաշտպանել մեր սահմանները: Ես խոնարհվում եմ նրանց շիրիմների առջև, և պետք է ասեմ, որ բոլորս պետք է դատապարտենք այն տականքներին, որոնք այսօր փաստորեն խուսափելով ծառայությունից` մեր անդորրն են խանգարում, մենք պետք է դատապարտենք նմաններին: Եվ ամեն մի ծնող պետք է հասկանա, որ նրա որդին պետք է ծառայի բանակում», -ասաց Սամվել Բալասանյանը:
Գյումրու քաղաքապետը նաև ասաց, որ այսօրվանից երջանիկ օր իր համար գոյություն չունի, քանի որ ապրում ենք անկախ երկրում, ունենք հզոր բանակ: «Ես` որպես քաղաքապետ, կանգնելու եմ բանակի կողքին, անելու եմ ամեն ինչ մեր զորամասերի համար», -ասաց Սամվել Բալասանյանը:

Քաղաքապետը հիշեցրեց նաև, որ Գյումրին նաև ռուս զինվորականների քաղաքն է ու ողջունեց ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներին: Հայոց բանակի տոնի առթիվ պատվոգիր հանձնվեց նաև Գյումրիում ՌԴ հյուպատոսին:

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031