Ավանդույթի համաձայն՝ մահապարտներն այսօր այցելեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետային: Այս անգամ տիկին Գրետան իր հյուրերին ստիպված էր ընդունել ոչ թե տանը, այլ հիվանդանոցում՝ առողջական վիճակի պատճառով. «Ձեզ հետ միասին Վազգենս ներս մտավ: Ես հիմա իրեն մեռածների մեջ չեմ փնտրում, ես նրան փնտրում եմ ձեր մեջ, ողջերի մեջ: Ինքը կա, մեզ հետ է իր ոգին»:
Վազգեն Սարգսյանի կոչով մի քանի օրում ձեւավորված Մահապարտների գնդի ազատամարտիկներն այսօր տիկին Գրետայի հետ վերհիշեցին ու վերապրեցին սպարապետի հետ անցկացրած հիշարժան դրվագները։
«Վազգենիս գլուխը կերան ու մեր քաջարի տղաներին թողեցին անգլուխ: Վազգենը մի առիթով ասում է` մեր ցանած հունդերը հետո պտուղ կտան: Այո, կարծում եմ, որ պտուղ կտան ու ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասում է Գրետա մայրիկը:
Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ա1+»-ի կայքում