Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտությունների 28-ամյա դոկտոր. «Պետությունը չի ասել, Դավիթ ջան, արի քո արդյունքը կիրառենք»

Հունվար 28,2014 18:12

Aravot.am-ը զրուցեց գիտությունների 28-ամյա  դոկտոր Դավիթ Հարությունյանի հետ, ում անցյալ տարեվերջին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) 014 խորհուրդը տնտեսագիտության բնագավառում դոկտորի աստիճան էր շնորհել: Հիշեցնենք, որ նա ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի որդին է եւ ՀՊՏՀ  014 խորհրդի նախագահ Յուրի Սուվարյանի ասպիրանտը: Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ կարեւորը ոչ թե տարիքն է, այլ գիտական արդյունքը՝ հավելելով, որ երկրորդ կուրսից գիտական հոդվածներ է գրում:

davo1

Հետաքրքրվեցինք, եթե իրեն ուսանող ժամանակվանից լուրջ  «ստաժով» գիտնական է համարում, ինչո՞ւ հոդվածներ չունի հեղինակավոր միջազգային ամսագրերում: «Եթե ուզում ես հեղինակավոր ամսագրում տպագրվել, դա  կապ չունի քո գիտական արդյունքի հետ:  Դա ընդամենը ենթադրում է ֆինանսական մեծ միջոցներ, որպեսզի կարողանաս էդտեղ հրապարակվել: Ես կարծում եմ, որ մեր գիտնականից  նման բան պահանջելը այդքան էլ արդարացված չէ»,-Aravot.am-ին ասաց Դավիթ Հարությունյանը: Նաեւ  տարակուսանք հայտնեց,  որ պետությունը շահագրգիռ չէ գիտնականների աշխատանքի արդյունքները՝ տնտեսության մեջ ներդնելու հարցով. «Կյանքում պետությունը  ինձ չի կանչել, չի ասել՝ Դավիթ ջան, արի քո արդյունքը կիրառենք: Այստեղ պետության անտարբերության հարցն է»:

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Ինչպես կբացատրեք այն, որ սույն պարոնը 28 տարեկանում պաշտպանում է դոկտորական որի h-index-ը զրո է? Սա ապացուցում է մի բան միայն, նա նույնիսկ թեկնածու լինել արժանի չէ: Սա է խնդիրը, իսկ այն, որ նա արդարանում է, թէ արտասահմանում տպվելը թանկ հաճույք է իրականությանը չի համապատասխանում: Խոսքն իհարկե չի վերաբերում open access կարգի ցածր ռեյտինգ ունեցող ամսագրերին:

  2. Կարեն says:

    Ինչպես ամեն մի բնագավառ այնպես էլ գիտությունը վերածվել է տրագիկոմեդիայի։ Կիսագրագետ պաշտոնյաներին որոնք բավարարվեցին թեկնածուական «պաշտպանելով» եկել են փոխարինելու նրանց զավակները։ Ինչպիսի կոնտռաստ՛ գիշերային ակումբում հավաքած էներգիան լույսը բացվելու պես ներդրվում է հայրենի գիտությունը շենացնելու մեջ։ Լավ հասարակությունից չեն ամաչում, բա իրենք իրենցից էլ չեն ամաչում։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031