Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ի՞նչ ծեծ, նորաստեղծ պետության ոստիկանը հո սովետական միլիցիա չէ՞». Շիրակի ոստիկանապետ

Հունվար 28,2014 17:47

Այսօր լրագրողները Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Նադարյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ մեթոդներով է աշխատելու նորանշանակ պաշտոնյան` ծեծելո՞ւ է, ինչպես որ մի ժամանակ աշխատել է ոստիկանությունը և այս մասին անգամ խոստովանել է Վլադիմիր Գասպարյանը: Այս հարցը այնպես շփոթեցրեց գնդապետ Նադարյանին, որ նա իր շուրջ հավաքված կին լրագրողներին դիմեց «պարոնայքով»:

«Գիտե՞ք ինչ կա պարոնայք… սիրելիներս, ոստիկանության պետի ասածները, որը որ շեշտվում է, շատ սպառիչ է խոսում ոստիկանության պետը, հստակ պատասխաններ է տալիս յուրաքանչյուր հարցի և մեկնաբանություն: Եվ բացարձակ երբևիցե չի խուսափել երևույթների մասին խոսելիս: Դուք գիտեք բոլորդ գաղտնիք չէ: Նրա ասածը վերաբերվում է կոմունիստական ժամանակահատվածի բավականին մեծ փնովանքի և բացասական էպիտետների արժանացած սովետական միլիցիայի դարաշրջանին, որը որ փակ սիստեմ էր` փակ պետության մեջ: Բացարձակ ոչ մի ժողովրդավարություն չկար, բացարձակ ոչ մի թափանցիկություն չկար գործելակերպի մեջ, հետևաբար և բազմաթիվ խորթ մեթոդներ էին կիրառում:

Բա մենք առանձին, կայացած նորաստեղծ պետություն ենք, բավականին երիտասարդ, նորաստեղծ համակարգեր, մյուս, մյուս… Քայլ առաջ, պրոգրեսի գնալով նման հարցերում, մաքսիմալ թափանցիկություն ապահովելով մեր գործելակերպի, դրսևորման մեջ, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ ծեծ, ո՞նց կարելի է նման բան լինի առօրյա ոստիկանի աշխատանքի մեջ դա բացառվում է»:

Պարոն Նադարյանն ասաց, որ նույնիսկ կոպիտ խոսելու համար է Վլադիմիր Գասպարյանը հետևություններ անում`բացարձակ կարևորություն չտալով ոստիկանի տարիներին վաստակը, ի՞նչ ծեծի մասին կարող է խոսք լինել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031