Ինչպե՞ս է ՀՀ արտգործնախարարությունը վերաբերում Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը, թե Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը, և արդյոք դրակա՞ն է այն գնահատում: 168.am-ի հետ զրույցում` ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց. «Այն, ինչ Ֆրանսիայի նախագահն արտահայտել է Թուրքիայում, նրա նախընտրական խոստումներից էր: Դա նաև հաստատվել է մեր նախագահի, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի հետ պարոն Օլանդի հանդիպումների ժամանակ: Այն, ինչ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Թուրքիայում, տեղավորվում է ֆրանսիական իշխանությունների ընդհանուր քաղաքական ուղեգծի մեջ»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում