Այս պահին բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը եւ «Բանակն իրականում» նախաձեռնության մի շարք անդամներ վիճում են ոստիկանների հետ: Ոստիկանները նրանց թույլ չեն տալիս կանգնել Ազատության հրապարակում. Սպենդիարյանի անվան ազգային պերայի եւ բալետի թատրոնում Բանակի օրվան նվիրված համերգ է եւ ակցիայի մասնակիցները ցանկանում էին տեսնել համերգի մասնակից պաշտոնյաներին, մասնավորապես՝ պաշտպանության նախարարին եւ ՀՀ նախագահին եւ հիշեցնել իրենց որդիների չբացահայտված գործերի մասին: Բայց տասնյակ ոստիկաններ նրանց ճանապարհը փակել եւ հրելով դուրս են բերել Մաշտոցի պողոտա:
Ազատության հրապարակից քիչ առաջ իր ցուցապաստառներով բերման են ենթարկվել Վարդգես Գասպարին եւ Արտաշես Սերգոյանը: Վարդգես Գասպարիի ցուցապաստառի վրա բանակում տեղի ունեցող սպանությունների մասին իր բողոքն էր գրված:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ արխիվային