Լրահոս
Օրվա լրահոսը

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. «Հայրենիքի անկախությունն ունենալն ամենքիս համար մեծագույն պարգև է և պատիվ…»

Հունվար 28,2014 17:10

Այսօր` հունվարի 28-ին, Հայոց բանակի տոնի առթիվ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի եկեղեցական համայնքները քահանաների հետ այցելեցին ՀՀ ԶՈՒ-ի տարբեր զորամասեր:

Սրբազան հոր օրհնությամբ ծրագրի պատասխանատուներ էին նշանակված արժանապատիվ Տ. Մխիթար քահանա Ալոյանը, Տեր Սերովբե քահանա Պետրոսյանն ու Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը: Նախաձեռնությանը մասնակցում էին բոլոր եկեղեցիների համայնքներն ու քահանաները: Քահանաները զինվորներին ու հրամանատարական կազմին փոխանցեցին Տ. Նավասարդ Սրբազանի շնորհավորանքի ու օրհնության խոսքը, ուր մասնավորապես ասվում է.

«Հայրենիքի անկախությունն ունենալն ամենքիս համար մեծագույն պարգև է և պատիվ, սակայն առավել քան պատվականագույն է անկախ Հայրենիքը պահպանելու, զորացնելու կամքը, նվիրումն ու զոհողությունը:

Ավետարանական մի սքանչելի դրվագ կա, երբ Հիսուս Երուսաղեմի տաճարի առջև կանգնածª դիտում է, թե ինչպես են եբրայեցիները տաճարի մոտ եղող գանձանակի մեջ իրենց ընծաները գցում: Նրանց շարքում մի այրի ու աղքատ կին կար, ով երկու լումա դրեց գանձանակի մեջ: Եվ Հիսուս, դիմելով Իր աշակերտներին, ասաց. «Այդ այրի կինը ավելի տվեց, քան բոլոր մյուսները, որովհետև նա տվեց ինչ որ ուներ ապրուստի համար»: Մյուսներն իրենց ավելորդից տվեցին, իսկ նա՝ ինչ որ ուներ…

Դարեր շարունակ ողջ հայության առջև, որպես հավերժորեն բաց մի ընծայարան,  դրված է եղել մեր Հայրենին, ուր  ամեն ոք անցել է ընծայաբերման իր ճամփան և արժանացել  Երկնային անդաստաններին:

Հայոց ոստանի նվիրյալ զինվոր, դու այն միակն ընծայաբերողն ես, ով հայրենիքի պահպանման վեհ գործին ինքն իրեն է զոհաբերում, ով հավատարիմ է իր տված երդմանը, կոչմանն ու առաքելությանը, քանզի՝  «Վարդանի հոգին հրագունդ, անշէջ կը մտնէ ամէն հայու հոգւոյն մէջ»: Մեր քաջ նահատակների ոգով ու արյան կանչով տոգորվածª չես  երկնչում անգամ մահվանից, քանզի գիտես, որ կարևորը հոգու անմահությունն է, որ  մարմինդ զոհաբերելով՝ հար ու հավիտյան  Աստծո ներկայությանն ես արժանանալու:

Աստվածաշունչ Մատյանն  ասում է. «Նեղությունները համբերություն են առաջ բերում և համբերությունըª տոկունություն, և տոկունությունըª հույս. և հույսը երբեք ամոթով չի թողնում» (Հռոմ. Ե 4-5): Անսալով երկնառաք պատգամ-հորդորին, աղոթենք,  որ ՀՈՒՅՍԸ, որպես անշեջ ճառագայթ, դառնա ձեր վեհ գործի ուղենիշը՝ տոգորված հավատքով, սիրով և ինքնաընծայաբերմամբ: Եվ թող Բարձրյալն Աստծո Սուրբ Աջը պահապան  լինի ձեզ, նաև զորակից և մարտակից՝ ձեր սուրբ ու նվիրական առաքելության մեջ: Ամեն»:

Քահանաներն ու հավատացյալները դատարկաձեռն չէին. իրենց հետ զինվորներին անհրաժեշտ պարագաներ ու հոգևոր գրականություն էին տարել»:

Քահանաներն ու համայնքի անդամները դատարկաձեռն չէին գնացել զորամասեր. իրենց հետ տարել էին զինվորներին անհրաժեշտ պարագաներ, հոգևոր գրականություն. գրպանի աղոթագքեր, Նարեկ, հոգևոր ֆիլմերի հավաքածուներ, օրացույցներ, գուլպաներ, արդուկներ, վարսահարդարման գործիքներ և այլն:

Հայոց բանակն ունի հոգևոր հովվություն, որը ամենօրյա իր ծառայությունում հայ զինվորի ու հայ հրամանատարի կողքին է, բայց և  յուրաքանչյուր ուշադրություն ավելի ուժեղ ու վստահ է դարձնում հայ զինվորին: Հենց այս մտորումով է, որ Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների համայնքների անդամները նախաձեռնեցին այս այցելությունները:

Նախաձեռնությունը դառնալու է ամենամյա: Մեր բանակը մշտապես լինելու է հայ հավատացյալի ուշադրության կենտրոնում:

IMG_1189Հայոց բանակի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդական կառույցների անդամներն այցելեցին Եռաբլուր պանթեոն, որտեղ Սրբոց Նահատակաց եկեղեցում արժանապատիվ Տ. Պարթև քահանա  Մուրադյանի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ` ի ոգեկոչումն  հանուն Հայրենիքի մարտիրոսված հայ զինվորների:

Հոգեհանգստի արարողությունից հետո Տ. Պարթևն ընթերցեց Ս. Նավասարդ Սրբազանի ուղերձը, ապա Տեր Պետրոսը, դիմելով հավաքվածներին, շնորհավորեց Հայոց բանակի տոնի առթիվ`ի մասնավորի ասելով.

«Թեև տոն է, բայց մենք եկել ենք այցելելու իրենց արյան գնով մեզ խաղաղություն պարգևած հայ զինվորների շիրիմներին: Այս տոնն առանց նրանց տոն չէ, առանց նրանց կենդանի ներկայությունը զգալով մենք ուժեղ Հայրենիք ունենալ չենք կարող: Եվ պետք է հիշեք, որ այս պայքարում հոգևորականների դասը ևս անմասն չի եղել: Ես ուզում եմ այսօր հատուկ հիշատակել Տ. Վահան աբեղա Դավթյանին, որ կռվի հենց առաջին օրերին նահատակվեց թշնամու դավադիր գնդակից: Նա թաղված է Ս. Գայանե վանքի բակում` Խենթի կողքին: Պետք է ասեմ, որ նրա պես խենթ էր, լցված հայրենասիրությամբ ու անձնազոհությամբ: Մենք մեր խոնարհումն ու շնորհակալությունն ենք բերում բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գնով մեզ հաղթանակ պարգևեցին: Ու խնդրում ենք Աստծուն, որ այլևս զոհեր տալու կարիք չունենանք, որ հայ ազգը և համայն մարդկությունը խաղաղ ու սիրով ապրի: Ցավոք այս օրերին մենք սգում ենք նաև Արմեն Հովհաննիսյանի կորուստը: Թող Աստված նրան Իր աջակողմյան դասում արժանի դարձնի»:

Ապա երիտասարդներն իրենց խոնարհումը բերեցին հանուն հայրենիքի զոհված զինվորների շիրիմներին` ծաղիկներ դնելով ու աղոթք մրմնջալով:

 

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Տղեդ քո համեմատ վատ տղա չի, ողորմի նրա մորը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031