Սայաթ- Նովա 10-12 շենքերի բնակիչները հույս ունեն, որ գոնե դատարանում կհասնեն հաջողության։ Արդեն 8 ամսից ավելի է՝ շենքի բակում լարված իրավիճակ է։
Շենքի բակի նախկին կաթսայատան տեղում «Լարկո գրուպ» ընկերությունը մտադիր է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել։
Բնակիչների ներկայացուցիչ Ալբերտ Կանդանյանը պնդում է, որ շինարարության թույլտվությունը տրվել է անօրինական փորձագիտական եզրակացությունների հիմքի վրա եւ չի համապատասխանում քաղաքաշինության նորմերին.
«Պետք է կասեցնել շինարարությունը, մինչեւ հասկանանք, թե ինչ է լինելու։ Ծանր պայքար է լինելու, բայց հուսով ենք, որ կհասնենք հաջողության»,-«Ա1+»-ին ասաց փաստաբան Ալբերտ Կանդանյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ