Այսօր լրագրողները Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հիշեցրեցին, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը, նույն սցենարով մեկ անգամ ևս`ՏԻՄ ընտրությունների նախաշեմին եկել էր իր տան վրա: Գյումրու քաղաքապետը նախազգուշացրեց, որ եթե այս անգամ էլ իրավապահները նորմալ չզբաղվեն այս գործով և էլի կրկնվեն Սպարտակի նման այցերը, ապա ինքը կպատժի նրան: Իսկ թե ինչ մեթոդներով, պարոն Բալասանյանը չմանրամասնեց`ասելով, որ իր պատիժը 3-րդ անգամ կերևա:
«Որևէ մեկը չկասկածի իմ պատիժների վրա, որովհետև ես երբեք Գյումրիի թասիբը չեմ գցել, պայքարել եմ: 13 տարի ես Գյումրի անունն եմ տվել Ազգային ժողովում երևի ամեն հայտարարության, հարց-պատասխանի ժամանակ: Ես այն մարդկանցից մեկն եմ, որ «Գյումրու վերականգման» օրենքը կարողացավ ընդունել տալ, և այսօրվա դրությամբ մենք մեր թասիբին ուղղակի կուլ չպիտի գնանք, եթե չի արվելու, ես կպատժեմ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի. www.shamshyan.com
լավ էլ կանի
Ճիշտ է միայն Գյումրի անունը տալով իրա գործերն է պերյոն գցե;լ, խլելով մարդկանցից օբյեկտները, դզել իրա հարստությունը, գյումրու մասին էն օրենքը կես ժամ էլ չի աշխատել, կես մարդու օգւտ չի տվել, բայց մինչև էսօր ուր նստում էլնում է գործ սարքող բալասանյանը , էդ է ասում, հազիվ էլ էդքան էլի, թազա անեկնդոտը գիտեք՝բալասանյանը կերթա նայողի մոտ վախը բռնելու, վախը հետը չի գա, կսե իմ վրես էլ գործ կսարքես, չեմ գա
պարոն քաղաքապետ, օգնելու կարգով, ասեմ, որ պատժելու գործով զբաղվում են համապատասխան մարմինները: Դուք զբաղվեք ձեր գործով – աղպահանություն, փողոցների մաքրում, հատկապես ձմեռվա այս ամիսներին, անցնել հնարավոր չէ: Ժամանակը վատնում եք միայն նախքին քաղաքապետի և նրա ընտանիքի անդամներին կպնելով: Եթե ձեր կողմից պատժելու իմաստը կայանում էր նախքին քաղաքապետի դուստրին աշխատանքից ազատելու մեջ, ասեմ, որ մեղմ ասած անմարդկային քայլ էր, էլ չեմ ասում պաշտոնական դիրքի չարաշահում….
հարգելի Նելլի, նախկին քաղաքապետի աղջկան իր դիմումի համաձայն են գործից հեռացրել, դուք մի վրդովվեք: )
Հարգելի Գայանե,մի օր էլ ձեզ կհեռացնեն ձեր դիմումի համաձայն անկախ ձեր կամքից.