Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը`իր տան մոտ հնչած սպառնալիքների ու Վլադիմիր Գասպարյանի` իրեն արած դիտողության մասին (Տեսանյութ)

Հունվար 28,2014 16:23

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում նշվեց հայոց բանակի 22-ամյակը, որին մասնակցում էր ինչպես Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը, այնպես էլ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այս երկու պաշտոնյաները լրագրողներին որոշակի պարզաբանումներ ներկայացրեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ կատարված միջադեպի ու այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին:

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ինչպե ՞ ս կմեկնաբանի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրապարակավ իրեն արված դիտողությունը, թե հարգարժան քաղաքապետը ոստիկանությանը հայտարարություն չի տալիս, այսպիսով չի օգնում իրենց բացահայտելու հանցագործությունը: «Ճիշտն ասած, լավ չմեկնաբանվեց, որովհետև եթե դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 19-ին, ես այդ ժամանակ գտնվել եմ ինքնաթիռում: Բնականաբար ես չէի կարող ականատես լինել, իսկ իմ ընտանիքում այդ պահին որևէ մեկը չկար, որ ականատես լիներ ու գոնե ինձ պատմեր:

Նրանք, ովքեր ականատես եղել են՝ բոլորը ցուցմունքներ տվել են: Այսօրվա դրությամբ այդ տարբեր տեսակի մեկնաբանությունները` այնտեղ մեկը ասեց` Բալասանյանը գողական, վախկոտ, չգիտեմ , նմանատիպ պիտակներ, որոնք ինձ, բնականաբար, չեն սազում որպես քաղաքապետի: Չէի ուզենա, մանավանդ մեր քաղաքի հետ կապված, քանի որ գիտեք` մեր քաղաքը լուրջ առաջընթաց ունի, նոր պիտակներ կպցվեին: Մենք պիտի հասկանանք, հանենք, խնդրում եմ այդ հարցում օգնեն նաև լրատվամիջոցները, որովհետև մեր քաղաքը սպորտի, մշակույթի քաղաք է, որովհետև հիմա ոնց որ թե մենք բոլորովս բոլորի ջրաղացին ջուր լցնենք, թե մեր քաղաքը կրիմինալ քաղաք է: Չկա էդպիսի բան, կա օրենք և բոլորս պետք է ենթարկվենք օրենքին`ինձանից սկսած և վերջացրած բոլորով»,- ասաց քաղաքապետը:

ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին էլ, թե ինչո՞ւ տեղում չհակադարձեցիք Վլադիմիր Գասպարյանին, որը ջրմուղագործների, տարբեր հիմնարկների ղեկավարների, երաժիշտների ու լրագրողների մոտ իրեն դիտողություն արեց՝ Սամվել Բալասանյանն ասաց. «Պետք չէր այդ պահին որևէ բան հակադարձել, եթե մարդը ինքը ելույթ էր ունենում, իսկ ինձ խոսք տրված չէր, որ ես հակադարձեի: Հիմա խոսում եմ, որովհետև հետագայում մեկնաբանվեց այդ ամեն ինչը: Հակադարձել, վիճել կամ ինչ-որ երևույթներ սարքել, ճիշտն ասած, տրամաբանական չէ մեր քաղաքի համար: Գիտեք, ինչքան նման երևույթներ են լինում, բնակչության տրամադրությունը ընկնում է: Երբ ես լրատվամիջոցներից իմացա, որ նման դեպք է կատարվել, որի գնահատականը բնականաբար ոչ թե ես, այլ համապատասխան իրավապահները պետք է տան, ասացի` սադրանքներին պետք չէ ուշադրություն դարձնել, ես նորից քաղաքը կառուցել եմ ու որևէ տեղ չեմ գնալու»:

Սամվել Բալասանյանը նշեց, որ իր համար վիրավորական է, երբ իր արձակուրդը վայելելու փոխարեն մեկնում է ԱՄՆ, 4-5 քաղաքներում լուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերում, համոզում է, որ Գյումրին հանցագործների քաղաքը չէ, կարելի է ներդրումներ կատարել, երաշխավոր է կանգնում, ու հիմա այսպիսի միջադեպը ամեն ինչ փչացնում է: Մինչդեռ, ըստ քաղաքապետի, գյումրեցի ճանաչված քանդակագործ Էմիլ Գազազն անգամ համաձայնել էր գալ Գյումրիում ստեղծագործելու:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեն says:

    Էմիլ Գազազը 5 տարի առաջ էլ պտի գար Գյումրի, ու չեկավ, որովհետև անկառավարելի մեկն է, ինչ մնում է իրա պատասխանին ոստիկանապետին, բալասանյանը էդքան դուխ ունի?իսկ ամերիկա դու գնացել ես բալասանյան, քո բիզնեսի համար ես գնացել, դա բոլորը գիտեն, հերիք է էլի, գնացել ես գյումրեցիների հաշվին ֆռացել ես, եկել ես հերոս ես խաղում?

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031