Այսօր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը բարձրացրեց Թուրքիայի Բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին արդարացնելու հարցը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտող Փերինչեքին արդարացնելու որոշում էր ընդունել:
ՄԻԵԴ որոշումը Արփինե Հովհաննիսյանը «վիճելի» համարեց ու ասաց. «Այս որոշման ընդունումը լուրջ մտահոգության առարկա է ոչ միայն Հայաստանի, այլև, հույս ունեմ, ողջ Եվրոպայի համար»:
Հիշատակելով այն փաստը, որ մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները հիմնականում մերժվում են դրանց կազմակերպիչների կողմից՝ Արփինե Հովհաննիսյանն իր զարմանքը հայտնեց. «Ինչպե՞ս կարող էր թուրք քաղաքացին արդարացվել, ով, ձեռքի տակ ունենալով Հայոց ցեղասպանության փաստի մասին բազմաթիվ գիտական փաստեր, հրապարակայնորեն մերժում է հայոց ցեղասպանության փաստը»:
Հայ պատվիրակը կոչ արեց Վեհաժողովին առանձին քննարկում հրավիրել այս թեմաների վերաբերյալ, որպեսզի նման որոշումների ընդունումը կանխվի ու քննադատության ենթարկվեն նման դրսևորումները:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ