Ուկրաինայի խորհրդարանը արտահերթ նիստում չեղյալ է հայտարարել 9 օրենք, որոնք ընդունվել են հունվարի 16-ին, այդ թվում՝ զանգվածային ցույցերի ժամանակ խախտումների համար պատասխանատվությունը խստացնելու մասին օրենքը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
Օրենքները չեղյալ համարելուն 412 գրանցված պատգամավորներից կողմ է քվեարկել 361-ը:
Ռադայի պատգամավորները քվեարկեցին առճակատման պատճառ դարձած օրենքը չեղյալ հայտարարելու օգտին. այդ օրենքով քրեական պատասխանատվությունից ազատվում էին նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 26-ը տեղի ունեցած խաղաղ հավաքների մասնակիցները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ