Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում պատասխանել հայ պատգամավորի՝ Ադրբեջանի հանդեպ ատելությամբ եւ չարությամբ լցված ելույթին, պնդելով, թե հայ պատգամավոր Զոհրաբյանը մշտապես խեղաթյուրում է փաստերը։
Սակայն, դա չի խանգարել ադրբեջանցի պատվիրակին ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել, որ հայերը «տեռորիստներ ու ջարդարարներ են» եւ Բաքվի մետրոյում տեռոր են կազմակերպել ու այսօր այդ ահաբեկչական գործողության տարելիցն է։