Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

Հունվար 28,2014 15:55

Հայրենիքի անկախացմամբ ծնունդ առած, պատերազմի բովով անցած եւ պանծալի հաղթանակներ կերտած Հայոց բանակը այսօր բոլորում է հիմնադրման 22 տարին: Առկա բոլոր խնդիրներով, անգամ անընդունելի եւ հաղթահարման ենթակա երեւույթներով հանդերձ, մեր զինված ուժերը պատվով կատարում են հայրենի սահմանների պաշտպանի առաքելությունը եւ արժանիորեն հանդիսանում են հպարտության աղբյուր Հայաստանի ու Արցախի բոլոր քաղաքացիների համար:

Օրերս ազգային բանակի հաղթական պատմության մեջ գրվեց եւս մեկ ինքնազոհ սխրանք. անսպասելի հարձակման ենթարկված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, գործելով գրագետ, սառնասրտորեն եւ արիաբար, ծանր վիրավոր վիճակում շարունակել էր դիմադրությունը` հնարավորություն տալով զինակիցներին կազմակերպվել և թշնամուն ետ շպրտել`պատճառելով մեծ կորուստներ:

Իմացյալ իր մահով Արմենը փառահեղ օրինակ ցույց տվեց բոլոր հասակակիցներին եւ հավաստեց, որ թեեւ կան դասալիքներ ու զինվորական ծառայությունից խուսափողներ, բայց հայ երիտասարդությունը, բացարձակ գերակշռությամբ, պատրաստ է ու կարող է Արցախյան ազատամարտի հերոսների արժանի հերթափոխ կազմել` պաշտպանելով հայրենի սահմանների անձեռնմխելիությունը, հայոց պետությունների խաղաղությունը եւ հայ ժողովրդի ստեղծագործ առօրյան:

 

Փա՛ռք Արմեն Հովհաննիսյանին

Փա՛ռք Հայոց բանակի զինվորներին

Փա՛ռք հայկական երկու Հանրապետություններին

 

«Ժառանգություն» կուսակցություն

28 հունվարի 2014թ.,

Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031