Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Եվրոպայի Խորհրդին կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի կողմից միջազգային կառույցները քաղաքական կոռուպցիայի հարթակի վերածելու դեմ

Հունվար 28,2014 15:27

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստում ելույթ է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ովկոչ է արել Եվրոպայի Խորհրդին կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի կողմից միջազգային կառույցները քաղաքական կոռուպցիայի հարթակի վերածելու դեմ։

Հարգելի գործընկերներ
Կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ ժամանակն է փոփոխություն կատարել քաղաքագիտական մտքում եւ ադրբեջանական խավիարը այսուհետ համարել քաղաքական լուրջ գործոն։ Ես կդժվարանամ անգամ հաշվել, թե այս ամբիոնից քանի՞ անգամ է ասվել այն մասին, որ անթույլատրելի է նավթադոլարով ու խավիարով ժողովրդավարություն գնելու այն քաղաքականությունը, որը վարում է ԵԽ անդամ Ադրբեջանը։ Ավելին, մերորոշ գործընկերներից պատվավոր տեղ ունեն Ադրբեջանի խավիրակիրների շարքերում։ Սակայն, որեւէ անգամ ո՛չմեր, ո՛չ էլ միջազգային որեւէ այլ կառույց, ուր հասել է այդ երկրի խավիարոտ ձեռքը՝ այդպես էլ որեւէ իրական քայլ չձեռնարկեցին՝ ժողովրդավարությունն ապականող այս երեւույթի դեմ։ Արդյունքում, հասանք նրան, որ հոկտեմբերի սկզբին Բաքվում կայացած խայտառակ նախագահական ընտրությունները Եվրոպական խորհրդարանի իտալացի ներկայացուցիչ Պինո Արլակիի դիտորդական խումբը համարեց ազատ, արդար եւ թափանցիկ։ Այս աննախադեպ խայտառակ գնահատականը, բնականաբար, Եվրոպական խորհրդարանում մեծ սկանդալի պատճառ դարձավ։ Եւ, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս արդարացավ Արլակին։ Նա հայտարարեց, որստելու կեղծել է՝ հանուն Իտալիայի շահերի։ Այսինքն, նա ստել է, քանի որ Իտալիան նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանում։ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը, «էկոնոմիստ» պարբերականի տվյալներով Անգոլայից եւ Բուրկինաֆասոյից ավտորիտար ռեժիմ ունեցող Ադրբեջանում կատարյալ ժողովրդավարություն է տեսել՝ հանուն Իտալիայի տնտեսական շահերի։ Ի՞նչ է սա, եթե ոչ հրապարակային հայտարարություն՝ քաղաքական կոռուպցիայի մասին։
Բնականաբար, այս ամենը հետեւանք է այն անգործության, որ դրսեւորում են միջազգային կառույցները, այդ թվում Վեհաժողովը՝ Ադրբեջանի նավթախավիարային քաղաքականության հանդեպ։

Եւ իհարկե, նույն այդ նավթադոլարային վստահությունն էր պատճառը, որ նախագահական ընտրություններից հետո Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը Ամերիկայի Միացյալ նահանգներին մեղադրեց Ադրբեջանում նախագահական ընտրությունները կեղծելու պատվեր տալու մեջ։ Ըստ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի՝ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հորդորել են ընդդիմությանը գրել 25, իսկ Ալիեւին՝ 75 տոկոս ձայն։ Բնականաբար, նման սկանդալային հայտարարություն իրեն կարող էր թույլ տալ միայն այն երկրի պաշտոնյան, ով վստահ է, որ իրենք շարունակելու են միջազգային կառույցներին նստեցնել նավթի ու խավիարի իրենց ասեղի վրա։ Ինչո՞ւ։ Որովհետեւ չկա իրական հակազդեցություն միջազգային հանրության կողմից։ Եւ երբ վերջերս «Ֆրիդըմ Հաուզը» Բրյուսելին կոչ արեց, որպես պատժամիջոց, դադարեցնել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունները, բնականաբար, Բրյուսելն այդ առաջարկը մերժեց։

Հարգելի գործընկերներ, իրական ազատության միակ գրավականը անկախությունն է։ Թույլ չտանք, որմեր կառույցների անկախությունը գնեն Եվրոպայի վերջին բռնակալները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    ԵԽԽՎ-ն լեզվակռվի տեղ չի, թե կարող եք դոդի փողերից դուք էլ կաշառք տվեք, միայն թե հանծագործ ռեժիմի խաթրին չկպնեն։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031