Ուկրաինայի «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, մեկնաբանելով վարչապետ Միկոլա Ազարովի հրաժարականն՝ ասել է, որ նա արել է դա, որպեսզի «պահպանի իր բարի համբավը»: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Այսօրվա օրակարգում դրված է կառավարության հրաժարականը և կառավարության պատասխանատվության հարցը: Ես վստահ եմ, որ սա (հրաժարականի դիմումը) հենց այնպես չէ: Նա գիտի, որ այս ամենն արել է, բարի համբավը պահպանելու համար», – երեքշաբթի լրագրողներին ասել է նախկին բռնցքամարտիկը:
«Շատ ամիսներ է խոսում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում փողոցում, դա նաև այսօրվա կառավարության աշխատանքի արդյունքն է: Սա հաղթանակ չէ, սա մեկ քայլ է դեպի հաղթանակ», – ասել է Կլիչկոն:
Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել, որը սակայն դեռ չի ընդունել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ