Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի հայ համայնքը պահանջում է պատժել Նիգոյանի մահվան մեղավորներին. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 28,2014 14:35

Մարդիկ, ովքեր մեղավոր են ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի մահվան համար, պետք է պատժվեն, բայց դա անհրաժեշտ է անել բացառապես իրավական դաշտում:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  այդ մասին երեկ Ուկրաինայի բոլոր հայկական համայնքների ղեկավարների արտահերթ ժողովի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

«Մեզ համար բացարձակապես նշանակություն չունի, թե ով է դա արել: Մենք չունենք մեկ կամ մյուս կողմ: Կան մեղավորներ, որոնք դա արել են, և նրանք պետք է պատժվեն», – AnalitikaUA.net կայքի փոխանցմամբ՝ ասել է Շատվորյանը:

Ժողովին ներկա՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Վիտալի Սակալը հայտարարել է, թե Եվրոմայդանի հայազգի ակտիվիստի սպանության հիմնական վարկածն է սադրանքը՝ հակամարտության բորբոքման նպատակով:

Արման Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031