Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը

Հունվար 28,2014 14:26
Artur Bagdasaryan

«Սիրելի հայրենակիցներ,

Հայոց Ազգային բանակի տոնի առթիվ նախ և առաջ ջերմորեն շնորհավորում եմ բանակի սպայական կազմին ու զինվորներին, դժվարին ու պատվաբեր ծառայության իրականացման ընթացքում մաղթում եմ առողջություն, կամք ու վճռականություն` բանակում բարեփոխումների իրականացման և Հայաստանի պաշտպանունակության ապահովման համար:

Շնորհավորում եմ մեր ժողովրդին, որը ջանք չի խնայում սպայական կազմի, թիկունքի և շարքային զինվորի հետ միասին կայացնելու և օր-օրի հզորացնելու մեր բանակը:
Ազգային անվտանգության խորհուրդը մշտապես իր ուշադրության առանցքում է պահում պետության պաշտպանունակության և Ազգային բանակին, զինծառայողներին և նրանց ընտանիքներին վերաբերող հարցերը, քանզի զինված ուժերի հետևողական հզորացումը, մարտական հնարավորությունների բարձրացումը, ժամանակակից սպառնալիքներին և վտանգներին դիմակայելուն ուղղված դինամիկ գործընթացները պահանջում են զինված ուժերի մշտական կատարելագործում և արդիականացում: Այս ամենին զուգահեռ մենք պետք է հնարավորինն անենք, որ նվազագույնի հասնեն մեր բանակում առկա արատավոր երևույթները: Որ խաղաղ պայմաններում ոչ մի զինվոր չզոհվի, որ սոցիալապես պաշպանված լինեն բոլոր այն մարդիկ, ովքեր կանգնած են բանակաշինության ամենօրյա դժվարին աշխատանքի թիկունքում:

Հարգելի հայրենակիցներ,

Հայաստանի Ազգային բանակը կայացման նույն ճանապարհն է անցել ինչ Հայաստանի Հանրապետությունը: Այն իր գոյության առաջին իսկ օրվանից լավագույն որակներ է դրսևորել, քանի որ աշխարհաքաղաքական ներկայիս բարդ իրադրությունում հզոր զինված ուժերի առկայությունը մեր պետության անվտանգության ապահովման գլխավոր առաջնահերթությունն է:

Հայոց բանակը կարողացավ հաղթանակով ավարտել իրեն պարտադրված պատերազմը և այսօր էլ մեր մարտունակ զինված ուժերն ի զորու են պաշտպանելու Հայաստանը և հայ ժողովրդին` ապահովելով նաև տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայոց Ազգային բանակի մեծ ու հաղթական օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղ երկինք»:

ԱԱԽ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031