Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտաս 5-ի բնակիչներից փորձել է 40.600 դոլար պոկել

Հունվար 28,2014 14:23

Կոմիտաս 5 հասցեում բազմահարկ շենքի կառուցապատողին հաջողվել է դատարանի որոշմամբ հանել տալ շինարարության վրայի արգելանքը:

Շինարարությունը շարունակվում է, բնակիչներին  էլ ոչինչ չի մնացել, քան երկարատեւ պայքարից հետո հաշտվել իրենց շենքի դիմաց բազմահարկ շենքի կառուցման հետ:

Բնակիչներից Գոհար Սահակյանը  Aravot.am-ին պատմեց, որ դատարանը իրենց երկընտրանքի առջեւ էր դրել կամ պետք է  կառուցապատողին 40,600 դոլարով փոխհատուցեին շինարարության ժամանակավոր կասեցման համար նրա կրած վնասների համար կամ էլ արգելանքը հանվելու է:

«Այդ գումարը չտրամադրեցինք, դատարանն էլ շինարարության վրայից արգելանքը հանեց, ու կառուցապտողը շինարարությունը շարունակեց: Եթե տեսնում ենք, որ դատական օղակները այսկերպ են հարցին լուծում տալիս, թելադրված որոշումներ ընդունում, բնակիչներին ուրիշ բան չի մնում, քան հաշտվելը»:

Գոհար Սահակյանի խոսքով, վերին հարկերի նախագիծը վերջերս է իրենց ձեռքն ընկել, հիմա  ուսումնասիրում են, տեսնեն` ինչ սխալներ կան նախագծում, ենթակայանի փորձաքննություններն են անցկացնում, իսկ պատասխանները ի վնաս բնակչի են. «Առողջապահության նախարարությունից ստացել ենք այսպիսի պատասխան, որ աղմուկի մակարդակն է բարձր, մագնիսական դաշտի մեծությունն է բարձր, բայց, ինչպես ասում են ` ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, հիմա մեր հարցն է»:

Նա նաեւ ասաց, որ բնակիչներն էլ են արդեն հոգնել ու պայքարողների թիվն էլ նվազել է. «Եղանակային պայմաններն էլ հօգուտ բնակիչների չեն, այս ձմռանն անհնար է դրսում կանգնել, այս պայմաններում հնարավոր չէ նույնիսկ ակտիվ պայքար սկսել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031