Հունվարի 27-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի դիմաց հափշտակել են մի կնոջ պայուսակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, անհայտ անձը 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասում, ռեստորանային համալիրի դիմաց, բացահայտ հափշտակել է 57-ամյա Ա.-ի պայուսակը` պատճառելով 225.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` հունվարի 28-ին, ժամը 04.30-ին, Կոտայքի մարզի Կապուտան գյուղից բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Արման Պ.-ն և նույն թվականին ծնված Արթուր Ա.-ն: Նրանք խոստովանել են, որ կողոպուտը կատարել են իրենք:
Ա.Պետրոսյանը և Ա.Ասլանյանը ձերբակալված են:
Կարդացեք նաև
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն