Այսօր «Տեսակետ» ակումբում 1990-1994 թթ. Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, 1992-2000 թթ. պաշտպանության փոխնախարար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը խոսեց բանակի օրվա թեմայով:
Շնորհավորելով բանակի օրվա առիթով, Աստվածատուր Պետրոսյանն ասաց, որ նոր արթնացում էր, ցնցում, որ ստեղծվեց հայոց բանակը:
Ըստ նրա`մեր բանակը ի տարբերություն մյուս բանակների հետապնդում է մի նպատակ` պաշտպանել այն ամենը ինչ վերաբերվում է հային, եւ անձեռնմխելի պահել մեր սահմանները, ուժեղ եւ ազգասեր ազգային բանակ ունենալ, շնչել այնպես ինչպես շնչում է հայը: «Հայկական բանակը, չնայած երիտասարդ է, բայց մեծ ճանապարհ է անցել: Մենք գլուխներս չխոնարհեցինք աշխարհի բանակների առաջ: Մենք տեսել ենք հերոսության լավագույն դրսեւորումներ: Եվ այսօր գուցե իշխանավորից հիասթափվենք, բայց հայրենիքից` երբեք: Նորից գնել հայրենիք, կնշանակի ինքդ քեզ սպառել ու կհայտնվես թշնամու բանակում»,- հավելեց Աստվածատուր Պետրոսյանը:
Մանրամասները` առաջիկայում
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ