Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ հիմնադրամը կշարունակի Հայաստանի ժողովրդավարական հասարակության ֆինանսավորումը. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 28,2014 13:35

«Շարունակելու ենք աջակցել նրանց, ովքեր կարծում են, որ եվրոպական արժեքներն ու Եվրոպան Հայաստանի համար ճիշտ տարբերակ են», – ասում է Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրանի նախագահը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  անցյալ տարվա հուլիսին Եվրամիության կողմից ստեղծված Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը պատրաստ է շարունակել Հայաստանի ժողովրդավարական հասարակության ֆինանսավորումը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հիմնադրամի նախագահ Եժի Պոմյանովսկին:

«Հայաստանը եղել է և մնում է այն երկիրը, որը մենք կարևորում ենք: Թեև մենք հասկանում ենք, որ իրավիճակը հիմա բարդ է, Եվրամիության հետ հարաբերությունները դանդաղում են, Ասոցացման համաձայնագիր չկա, Արևելյան հարևանության ծրագրերին Հայաստանի մասնակցությունը գնալով նվազելու է, այդուամենայնիվ, մենք դեռ հավատում ենք, որ կա Հայաստանի հասարակության մի մեծ խումբ, որի համար եվրոպական արժեքներն ու Եվրոպայի հետ ինտեգրացիան մնում է ռազմավարական և պատմական ընտրություն», – նշեց Պոմյանովսկին:

Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է ժողովրդավարության համար պայքարողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Հարավային և Արևելյան հարևանության 15 երկրներում ժողովրդավարական նկրտումներ ունեցող հասարակական կազմակերպություններ, ակտիվիստական խմբեր, անհատներ, լրագրողներ կարող են դիմել այս հիմնադրամին` Եվրամիության կողմից առանց եվրոպական բյուրոկրատիայի ֆինանսական աջակցություն ստանալու համար: Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, ինչպես նաև Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Հայաստանի 200 հասարակական կազմակերպություններ ու անհատներ հինգ ամսվա ընթացքում դիմել են այդ հիմնադրամին, նրանցից 36-ը ստացել են աջակցություն:

«Տեսնելով, թե ինչ է այսօր կատարվում Կիևում կամ Կահիրեում, մենք հասկանում ենք, որ ֆոնդը հիմնելու դրդապատճառները դեռ ուժի մեջ են, և մարդիկ կարիքն ունեն մի ճկուն և պակաս բյուրոկրատական քաշքշուկներով կազմակերպության, որը կօգնի մարդու իրավունքների, քաղաքական ազատության և ակտիվիզմի հարցերում», – ասաց հիմնադրամի նախագահը:

Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի բյուջեն 26 միլիոն եվրո է: Դիմորդները կարող են աջակցություն ստանալ 80-200 հազար եվրոյի շրջանակներում: Ադրբեջանում այս հիմնադրամը, օրինակ, ֆինանսավորել է հայտնի ընդդիմադիր բլոգերներ Հեբիբ Մյունթեզիրի ու մի քանի անգամ ազատազրկված Էմին Միլլիի հիմնադրած ինտերնետային «Մեյդան ԹիՎի»-ն, Հայաստանում` փոքրամասնությունների իրավունքների և հավասար հնարավորությունների համար պայքարող հասարակական կազմակերպություններին:

Էլինա Չիլինգարյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031