Լրահոս
Օրվա լրահոսը

Лига.Новости. Ուկրաինայի վարչապետի հրաժարականը՝ երկրի ամբողջականությունն ավելի կարևոր է

Հունվար 28,2014 13:08

Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը հրաժարականի դիմում է ներկայացրել, ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: Փոխանցում է «Լիգա.Նովոստի» լրատվականը:

Ազարովն իր հայտարարության մեջ նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակը սպառնում է Ուկրաինայի տնտեսական և սոցիալական զարգացմանը.

«Բախումների ժամանակ կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի: Մենք արել ենք և անում ենք ամեն ինչ, որպեսզի արյունահեղություն, բռնություններ, քաղաքացիների իրավունքների խախտումներ չլինեն», – ասել է Ազարովը՝ ավելացնելով, որ իրավիճակի սրացումն ու վտանգը պահանջում են ավելի պատասխանատու քայլեր, – «հասարակական-քաղաքական փոխզիջման համար ևս մեկ հնարավորություն ստեղծելու նպատակով, հանուն հակամարտության խաղաղ կարգավորման, ես որոշում եմ կայացրել խնդրել Ուկրաինայի նախագահից ընդունել Ուկրաինայի վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»:

Ազարովը նամակում նաև նշել, որ իր կառավարման տարիներին նա ամեն ինչ արել է, որ Ուկրաինան զարգանա որպես եվրոպական ժողովրդավարական երկիր:

«Այսօր ավելի կարևոր է պահպանել Ուկրաինայի միասնականությունն ու ամբողջականությունը: Դա շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ մեկի անձնական ծրագրերն ու հավակնությունները: Այդ պատճառով էլ ես հրաժարական եմ տալիս», – եզրափակել է Ուկրաինայի 15-րդ վարչապետը, որը պաշտոնը ստանձնել էր 2010թ.:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031