Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Կեղծ գիտությունների թեկնածու չունենալու համար»

Հունվար 28,2014 12:49

ՀՀ պաշտպանության նախարարի հայոց բանակի կազմավորվման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին ներկաներին բաժանվեցին «Բանակը մեր տունն է, մեր ամրոցն է. Մեր ամրոցում՝ մեր օրենքներով, կամ միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» գրքույկը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գրքույկում անդրադարձել է մի շարք ցավոտ հարցերի, որոնցից մեկը զորակոչն էր:

«Հիմա քննարկվում է առաջիկա տարիներին հայոց բանակ 18 տարեկանից զորակոչելու հարցը, այսինքն, դպրոցն ավարտելուն պես, եւ դրա վերաբերյալ կարծիքները բաժանվում են:

Այս մասին իմ տեսակետը ես տարբեր ամբիոններից արդեն հայտնել եմ եւ հիմա էլ նույն կարծիքին եմ, որ ոչ միայն երկրի պաշտպանունակությունը, այլ ուսման եւ աշխատանքի շարունակականությունն ապահովելու , ինչպես նաեւ «կեղծ» բանակից խուսափելու համար «գիտությունների թեկնածու» դարձողներ չունենալու համար առավել ճիշտ է այս մեթոդը»:

Հնարավոր հարցին, թե բուհերի մասնակցությունը հայրենասիրական դաստիարակության խնդրին, Ս.Օհանյանը տալիս է գրքույկում. «Հարկավոր է զարկ տալ բուհերում ռազմահայրենասիրական ակումբների գործունեությանը, դրանցում ընդգրկել բանակից զորացրված մեր լավագույն զինվորներին, ովքեր իրենց ընկերներին պատշաճ կնախապատրաստեն հայրենիքը պաշտպանելու»:

Նախարարը կարեւորել է զորամասերում «գերատեսչական խմբերի, հանձնաժողովների, հասարակական ակտիվների գործունեությունը»:

«Մենք իրավունք չունենք «փչացնելու» այս Ոսկե սերունդը: Իրավունք չունենք նաեւ նրանց չհավատալու»,-գրել էր նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031