Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող են վիճել, մեկ-երկու հատ էլ խփել իրար, նորմալ է այդ տարիքի համար. Շուշան Պետրոսյանը` բանակի մասին. Yerkir.am

Հունվար 28,2014 12:39

Բանակ գնացող յուրաքանչյուր պատանի պետք է գիտակցի բանակի խորհուրդը` որ գնում է բանակ ոչ թե աքլորանալու կամ ընկերների հաշվին կայանալու, այլ հայրենիքի սահմանը պաշտպանելու. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

Պատգամավորը կուզենար, որ զինվորներն այնպես ծառայեին, որ հետո բանակի մասին ոչ մի վատ հուշ չունենային: Շուշան Պետրոսյանը համոզված է` Հայոց բանակը շատ լավն է, այնտեղ ծառայում են փառահեղ, լավ տղաներ, իսկ ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք կան բոլոր երկրների բանակներում: «Բայց ես ուզում եմ, որ Հայոց բանակը լինի անկրկնելի ու ամենալավը: Որ երիտասարդը, երբ գլուխը տաքանում է ու կռվի է բռնվում, հասկանա, որ իր առջև թշնամի չէ: Կարող են վիճել, մեկ-երկու հատ էլ խփել իրար, դա նորմալ է այդ տարիքի համար. երկու տղա ունեմ, գիտեմ: Նման տեսարաններ առօրյա կյանքում լինում են, բայց դրանք չպետք է ողբերգական ավարտ ունենան: Նման դեպքերը, որ լսում ենք, ինձ համար իսկական ողբերգություն են: Ինձ համար Արմենի մահը հպարտություն էր ու խոնարհում, արցունք էր ու տառապանք: Պատմությունն ասես կրկնվում է, ինչպես 22 տարի առաջ»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ իր ցանկությունն է, որ ընտանիքում դաստիարակություն ստացող երեխան «թագավոր տղի» սկզբունքով չմեծանա, որովհետև հնարավոր է` գյուղից եկած մի տղա, որ եկել է ծառայելու, ավելի շատ է պետք հայրենիքին, այնինչ` այդ «թագավոր տղերքը, որոնց պապաները մեքենայի բանալի են տալիս, փորձում են ճնշել հասարակ տղաներին»: Դա, Շուշան Պետրոսյանի համոզմամբ, անթույլատրելի է: Ոչ ոք չպետք է իրեն գերադասի մյուսից: Ուստի լավ բանակ ունենալու համար արդեն ընտանիքից սկսած պետք է աշխատել: Իսկ պատասխանատվության բաժին ունեն նաև ապագա զինվոր դաստիարակող ծնողները և «թագավոր տղերքի» հայրերը: «Երբ բանակում տեղի ունեցած` ողբերգական ավարտով ծեծկռտուքի մի դեպքի մասին էի կարդում թերթերում, ես ակամայից հիշեցի, թե ինչպես էինք թաղում պատերազմում զոհված իմ համակուրսեցուն` Արթուրին: Իր հետ սովորել էի դեռ Թերլեմեզյանից, ու թաղման ժամանակ խեղդում էի արցունքներս, ամաչում էի, որ արցունքներս կթափվեն: Ես հպարտ էի, որ նման ընկեր եմ ունեցել, ով կարող է գալիք սերնդի համար օրինակ լինել: Բայց այսօր ես ամաչում եմ, երբ վատ պատմություններ եմ լսում բանակից, ես տառապում եմ այդ պատմություններից»,- ասաց Շուշան Պետրոսյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031