Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Մեզ մոտ էլ մարդիկ չեն հավատում ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը». «168 ժամ»

Հունվար 28,2014 11:40
Igityan

Հատված ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ հարցազրույցից:

Պարոն Իգիթյան, շատերը Կիևում տիրող իրավիճակը նմանեցնում են 2008 թվականին Հայաստանում ստեղծված վիճակի հետ։ Դուք որևէ նմանություն այս առումով տեսնո՞ւմ եք։

– Նմանեցնելը շատ արհեստական կլինի, որովհետև Հայաստանում 2008-ը կապված էր նախագահական ընտրությունների հետ, և ժողովուրդն աջակցում էր ընդդիմությանը, իսկ քաղաքական լիդերը վերահսկում էր ժողովրդին, զանգվածը լսում էր իր առաջնորդին։ Մարդիկ սպասում էին, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ի՞նչ պիտի ասի. լիդերն ասում էր՝ գնացեք տուն՝ մարդիկ գնում էին, ասում էր՝ եկեք Ազատության հրապարակ՝ գալիս էին հրապարակ։ Իսկ Ուկրաինայում այսպես չէ. ուկրաինացիները չեն վստահում որևէ մեկին։ Նմանությունն այս առումով Հայաստանում գործող վիճակի հետ է, որովհետև մեզ մոտ էլ մարդիկ չեն հավատում ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը։ 2008թ.-ի Հայաստանում կատարված դեպքերի առնչությամբ ընդդիմադիր որոշ գործիչներ մեղադրում են Եվրոպային, թե՝ ինչո՞ւ մեզ չպաշտպանեցիք, ինչո՞ւ որևէ բան… Բայց այն ժամանակ մեզ ուղղորդում էր կոնկրետ մարդ, կոնկրետ ուժ…

Ուկրաինական ընդդիմությունն, ըստ Ձեզ՝ փաստորեն չի՞ ուղղորդվում Եվրոպայի կողմից։

– Ուղղակի միջամտություն՝ թե՛ ֆիզիկական, թե՛ ֆինանսական առումով, գոյություն չունի։ Որքան էլ ռուսական թերթերը գրեն, կամ ռուս պաշտոնյաները հայտարարեն, որ Կիևի գործողություններն ուղղորդվում են, դա արվում է ժողովրդի կողմից, եւ այնպես չէ, որ դրա հովանավորն Արևմուտքն է։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031