Այսօր Հայկական բանակը դարձավ 22 տարեկան: Այս օրը հիրավի տոն է ՀՀ բոլոր քաղաքացիների համար, քանի որ Հայոց բանակը ապահովում է մեր բոլորի խաղաղությունը: Հայկական բանակը ստեղծվել է դժվարությունների գնով, որը կրել են ՀՀ բոլոր քաղաքացիները: Բանակը կերտելու համար մեր եղբայրներն ու քույրերը իրենց կյանքը չեն խնայել և արել են ամեն ինչ որպեսզի մենք այսօր ապրենք ապահով սահմանների պայմաններում:
Բանակի ստեղծման գործում իրենց ներդրումն են ունեցել նաև ՀՀ քաղաքացի եզդիները: Հայաստանի Հանրապետության սուրբ սահմանների պաշտպանության համար մենք միասին ենք պայքարել և հիմա էլ այս սահմանին կանգնած ենք միասին:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը շնորհավորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին այս հրաշալի օրվա կապակցությամբ և առաջին հերթին շնորհավորում է այսօր Հայոց բանակում իրենց ծառայությունն իրականացնող սպաներին և զինվորներին: Կարևոր է, որպեսզի մենք փառաբանենք այն մարդկանց ովքեր կանգնած են եղել բանակի ստեղծման հիմքերում: Այսօր բանակի ստեղծման հիմքերում կանգնած անձանց մարդկանց համար լավագույն նվերը կլինի այն որ մենք ևս մեկ անգամ հիշենք նրանց սխրանքները, այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում մի տեսանյութ, որը պատմում է եզդի ազատամարտիկ Սուրիկ Արաբի մարտական ուղու մի հատվածի մասին: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ՀՀ բոլոր քաղաքացիներին:
Սինջար եզդիների ազգային միավորում