Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը, Էդվարդ Սանդոյանը, Արա Թադեւոսյանը եւ Շուշան Պետրոսյանը՝ Դմիտրի Կիսելյովի ակումբի անդամներ. «Հայկական ժամանակ»

Հունվար 28,2014 11:16

Ռուսական թիվ 1 մեդիա- հոլդինգի ղեկավարը, որ թվում է, «քիթ սրբելու» ժամանակ պետք է չունենար, հասցրել է ՀՀ-ում ստեղծել «Գրիբոյեդով» ակումբ, որի հավաքներին անձամբ է մասնակցում՝ երեւանյան էլիտար ռեստորաններում ակումբի հավաքներից հետո 500 հազարից մինչեւ 1 միլիոն դրամի հաշիվներ փակելով։  Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ ակումբի մասին:

Պարոն Հովհաննիսյան, գոյություն ունի «Գրիբոյեդով» ակումբ եւ դուք կարծես կապ ունեք դրա հետ։ Ի՞նչ ակումբ է դա, ի՞նչ է անում։

– Այո, ես մասնակցում եմ։ Դա քննարկումներ են, առանձնապես բան չկա այդտեղ, որովհետեւ ասել, որ դա ինչ-որ արտառոց մի ձեւաչափ է, չի կարելի։ Այդպիսի ակումբներ կան, որոնք կոչված են նպաստելու մտքերի, գաղափարների փոխանակությանը։ Ամիսը մեկ քննարկումներ են, որոնց մասնակցում են հյուրեր։

Բայց ակումբը կարծես թե գաղտնի է գործում։

– Ոչ, սա գաղտնի կառույց չէ։ Ակումբն ընդամենը ընթրիք է, որի ընթացքում մարդիկ գաղափարներ են քննարկում, ինչպես ֆրանսիական լուսավորիչներն ունեին սալոններ։ «Նաիրի» կոնյակով եւ ֆուրշետով, լավ դեսերտով զրույց է։ Այս ընթացքում Անդրանիկ Միհրանյանն է եղել, Նատալյա Նովոշինսկայան, շատ մարդիկ են եղել։ Նաեւ կայք ունենք (երկար փնտրելուց հետո նման կայք չգտանք– հեղ.): Բայց դա ինչ-որ պայմանական քննարկում չէ. շատ կարեւոր է, որ մարդիկ հասկանան, թե ինչ հարցեր են հետաքրքրում տարբեր երկրների մարդկանց, միաժամանակ աշխարհը փոխկապակցված է եւ այն, ինչ կատարվում է օրինակ, Ուկրաինայում, անշուշտ իր արձագանքները կունենա նաեւ Հայաստանում։

Իսկ ո՞վ է ֆինանսավորում այդ ընթրիքները։

– Դմիտրի Կիսելյովը։ Նա է ակումբի հիմնադիրը, ով նաեւ մի շարք հեղինակավոր, խոշոր մեդիա ընկերությունների հոլդինգի ղեկավարն է եւ միշտ սիրում է ասել, որ միայն այն հնարավորությունը, որ կարող է ամիսը մեկ լինել Հայաստանում, կարող է իրեն դրդել ստեղծելու այս ակումբը։ Մեր ցանկությամբ ինքը հրավիրում է այս կամ այն մշակութային, քաղաքական, հասարակական գործչին, ձեռներեցին։ Օրինակ՝ վերջին քննարկմանը եղել է Ռուբեն Վարդանյանը, ընդամենը օրեր առաջ:

Հայաստանից ովքե՞ր են «Գրիբոյեդով» ակումբի անդամները։

– Վազգեն Մանուկյանն է, Արմեն Մազմանյանն էր, Տիգրան Լիլոյանը՝ Իտառ-տասսի, Էդվարդ Սանդոյանը, Կարինե Գեւորգյան, ով աշխատում է Մոսկվայի Արեւելագիտության ինստիտուտում, ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Արա Թադեւոսյանը՝ Մեդիամաքս, Շուշանիկ Արեւշատյանը, Եգոր Գլումովը, Շուշան Պետրոսյանը։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031