Լրահոս
Օրվա լրահոսը

Գումարվում է Գերագույն ռադայի ճակատագրական նիստը. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 28,2014 10:58

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ընդդիմությունը չի շտապում ընդունել վարչապետի և փոխվարչապետի պաշտոններին տիրանալու նախագահի առաջարկները։

 Օրենսդիրները պետք է ելք գտնեն այս քաոսից
Այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղական ժամանակով ժամը 10-ին արտահերթ նիստի են հավաքվում խորհրդարանի` Գերագույն ռադայի 7-րդ գումարման պատգամավորները, ովքեր պետք է ճակատագրական որոշումներ կայացնեն երկրում քաոսային վիճակին վերջ տալու համար։

Անցած օրերին ընդհարումների զոհ է դարձել, պաշտոնական տվյալներով, առնվազն երեք մարդ, որոնց թվում նաև հայազգի երիտասարդ Սերգեյ Նիգոյանն է։ Ընդդիմության պնդումներով՝ սպանվել է հինգ մարդ։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ իրավապահներ, բուժօգնություն են ստացել, հրկիզված են տասնյակ մեքենաներ, ավերված են մեծ թվով շենքեր, այդ թվում պետական իշխանության գրասենյակներ։

Արևմուտքը ձգտում է Եվրոպա, արևելքն ու հարավը` Ռուսաստան

Ուկրաինայի արևմտյան մասը, որը կարելի է պայմանականորեն անվանել «եվրոպամետ», հայտնվել է ընդդիմության հսկողության տակ, հարավային և արևելյան շրջաններում, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «ռուսամետ», հնչում են «հանրապետության տարածքում արտակարգ դրություն մտցնելու և սահմանադրական կարգը փրկելու» կոչեր։

Յանուկովիչը պատրաստ է զիջել ամեն ինչ՝ բացառությամբ աթոռի

Նախագահ Վիկտոր Յանուկովիչը ելք է որոնում։ Նա առաջարկել էընդդիմության լիդերներ Արսենի Յացենյուկին և Վիտալի Կլիչկոյին վարչապետի և փոխվարչապետի պաշտոնները, հավաստիացրել է, որ կողմ է Ուկրաինայում խորհրդարանա-նախագահական իշխանության կարգ հաստատելու սահմանադրական փոփոխությանը։

Յանուկովիչը հավաստիացրել է, որ նոր ձերբակալություններ չեն լինի, իսկ բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն։ Նա պաշտոնանկ է արել իր երկու կարևոր օգնականներին`  մամլո խոսնակ Դարյա Չեպակին և քաղաքական վերլուծությունների պետական կենտրոնի ղեկավար Անդրիյ Երմոլաևին։

Նա խոստացել է վերանայել ցույցերի դեմ պայքարի խստացված օրենքները, անմիջապես ստորագրել վարչապետ Նիկոլայ Ազարովի կառավարության հրաժարականը, ասելով, որ հունվարի 28-ի արտահերթ նիստում կընդունվեն կառավարության կազմի լուրջ փոփոխություններ, միայն թե ընդդիմությունն ընդունի այդ առաջարկները, ինչը թույլ կտա ազատել մայրաքաղաքը թե՛ ընդդիմության և թե՛ ոստիկանության ջոկատներից։

 

Արմեն Քոլոյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031