Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվադողերի հավաքագրում՝ հանուն ազատ, անկախ Հայաստանի». «Հայկական ժամանակ»

Հունվար 28,2014 10:53

Կիրակի օրվանից Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է նոր միջոցառում (event), որ բավական  տարօրինակ  անվանում ունի. «Անվադողերի հավաքագրում՝ հանուն ազատ, անկախ Հայաստանի»։ Հավաքագրման վերջնաժամկետն է նշված 2014 թվականի մարտի 1-ը։ Միջոցառման մասնակիցները հավաքագրում են անվադողեր ու. ինչպես իրենք են հայտարարում, դրանք օգտագործելու են իրենց իրավունքների պաշտպանության ու Հայաստանի ինքնիշխանության համար։

Հիշեցնենք, որ մեքենաների անվադողեր հրկիզելը այս օրերին «մոդայիկ» է Ուկրաինայում։ Այնտեղ հազարավոր անվադողեր նաեւ որպես բարիկադ են ծառայում ցուցարարներին ու թույլ չեն տալիս, որ ոստիկանները մոտենան իրենց։

Մենք մի քանի հարց ուղղեցինք միջոցառման կազմակերպիչ, «Բարեւ Երեւան» ավագանու խմբակցության քարտուղար Դավիթ Սանասարյանին.

Դավի՛թ, ինչպե՞ս եք պատրաստվում կիրառել այդ անվադողերը

եւ երբ։

– Թե ինչ ենք պատրաստվում անել անվադողերով, առաջիկայում

կտեղեկացնենք։ Ուղղակի ճշգրտում ենք, թե ինչ ռեսուրսներ ունենք, կարծում ենք, որ շատ պայթյունավտանգ վիճակ է Հայաստանում։

Իսկ ինչու՞ եք միջոցառման օրը նշանակել մարտի 1-ը։ Հնարավո՞ր է այդ օրն անվադողերը կիրառվեն։

– Մարտի 1-ը պետականությանը հարված հասցնելու օր էր, ու գոնե իմ պատկերացմամբ, թույլ չպիտի տանք, որ մարտի 1 նորից կրկնվի։ Ես կարծում եմ, որ մեր ակցիան պետք է տեղի ունենա մինչեւ մարտի 1-ը։ Դեռեւս մենք ճշգրտումների մեջ ենք։

Մ. Կ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031