Հատված Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի հարցազրույցից:
–Սուրեն Խաչատրյանի հետ շարունակո՞ւմ եք մտերմությունը։
Սուրեն Խաչատրյանն ինձ ընկեր է եղել և շարունակում է մնալ, նրան ոչ թե մարզպետ եղած ժամանակ եմ ճանաչել, այլ 91 թվականից։ Դեպք է, պատահել է։ Արտակ Բուդաղյանին էլ ճանաչում եմ 96-97 թվականներից։ Չեմ կարծում՝ թե Սուրեն Խաչատրյանի և թե Արտակ Բուդաղյանի կողմը ուզենար այդպիսի վերջաբան լիներ, անհնարին է։ Եթե դու մի մարդու համարում ես 23 տարվա ընկեր, ինչպես կարող ես հրաժարվել կամ ինչի համար հրաժարվես…
-«Հարսնաքարի» քննությունը, ըստ Ձեզ, ինչպե՞ս է ընթանում։
Կարդացեք նաև
Չեմ հետեւում «Հարսնաքարի» քննությանը, ամեն դեպքում չպետք է լինեին «Հարսնաքարի» դեպքերը։ Ռուբոն ի՞նչ կապ ունի, հո ինքը չբռնե՞ց սպանեց… Նա շատ բան է արել թե պատերազմի ժամանակ, թե դրանից հետո բանակի համար, չեմ կարծում, իմանար պահակները սպա են ծեծում, ասեր՝ սպանեք, ընդհակառակը՝ նա կտար, դրանց կսպաներ…»։
Սիրանույշ Պապյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում